Փաշինյան-Մակրոն հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ Բրյուսելում. Բալայան
«Փաշինյան-Մակրոն հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ Բրյուսելում՝ ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպման ժամանակ: Սա ծրագրված այցելություն է, օրակարգը բավականին լայն է: Պարոն Մակրոնը պետական այցով ժամանելու է Հայաստան:
Դա այցելությունների բարձրագույն մակարդակն է և խորհրդանշում է երկու երկրների միջև հարաբերությունների մակարդակը: Մենք Ֆրանսիայի հետ ունենք առանձնաշնորհյալ հարաբերություններ, ծավալում ենք թե քաղաքական, թե տնտեսական, թե մշակութային համագործակցություն, թե սոցիալական բնագավառներում, և այս բոլոր հարցերը լինելու են օրակարգում»,- այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Նա նաև կարևորեց ֆրանսահայ համայնքի կարևոր դերակատարությունը՝ ինչպես այդ երկրի ներքին կյանքում, այնպես էլ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերություններում:
«Ֆրանսիայի և Հայաստանի ՏԻՄ-երի միջև գործում են շուրջ չորս տասնյակ համագործակցության համաձայնագրեր: Ֆրանսիական ՏԻՄ-երի օժանդակությամբ շատ-շատ ծրագրեր են իրականացվում սոցիալական, տնտեսական ոլորտներում, այդ թվում՝ ՀՀ սահմանային մարզերում»,- ասաց Տիգրան Բալայանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան