Վնասներ չկան, գիշերն անցել է հանգիստ. Բաղանիսի գյուղապետ
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս գյուղի ուղղությամբ երեկ երեկոյան ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կրակոցներ է արձակել։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանից։
«Գնդակոծել են բնակավայրի ուղղությամբ՝ մոտ 5-7 րոպե տևողությամբ։ Վնասներ չկան, գիշերն անցել է հանգիստ, հիմա էլ հանգիստ է»,- ասաց համայնքապետը։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ևս հակառակորդը կրակոցներ էր արձակել Բաղանիսի ուղղությամբ։
Կրակոցներ եղել են նաև Վազաշեն գյուղի ուղղությամբ։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է երեխաների պարը վերածվում փախուստի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան