Զոհրաբ Մնացականյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին
Սեպտեմբերի 12-13-ը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Ժնև:
ԱԳՆ լրատվության ու հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ, սեպտեմբերի 13-ին նախարարը բացման խոսքով հանդես կգա Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանի շրջանակներում կայանալիք Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված բարձր մակարդակով թեմատիկ քննարկմանը:
Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը ելույթով հանդես կգա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանում։
Այցի ընթացքում նախարարը հանդիպում կունենա ՄԱԿ-ի մարդու իրավունքների նորանշանակ գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան