Շարմազանով. Որևէ մեկը չանդրադարձավ բովանդակությանը
«Մտահոգություն պետք է բոլորս ունենանք, որովհետև առնվազն բոլորս վարչապետից ակնկալում էինք հստակ գնահատական հեռախոսազրույցի բովանդակության մասին»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման հրապարակումից։
Նրա խոսքով՝ ոչ թե ԱԱԾ-ն կամ ՀՔԾ-ն պետք է զարմանա, այլ մենք պետք է զարմանանք, թե ինչպե՞ս են համապատասխան կառույցների աշխատանքները լսում, ինչու՞ են նրանք այդքան անզգույշ:
«Եթե իրենց լսում են, ուրեմն մեզ էլ կարող են լսել, էլ չեմ ասում, որ թուրքեր ու ադրբեջանցիների հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, համաժողովներ կան, որ մենք պաշտպանված չենք: Մյուս կողմից Մերկելին են լսում, Փաշինյանի անունից զանգում են եվրոպական պաշտոնյաների հետ են խոսում: Սա իհարկե, դատապարտելի է, բայց առավել դատապարտելի է խնդրի բովանդակությունը»,- նշեց ԱԺ փոխխոսնակը։
Շարմազանովի կարծիքով՝ երեկ վարչապետի կողմից փաստերի մանիպուլյացիա տեղի ունեցավ և որևէ մեկը չանդրադարձավ բովանդակությանը։
«Հիմա ես կոնկրետ հարց եմ տալիս՝ եղբայր, դուք բազմաթիվ անգամներ նշել եք, որ դատական մարմինների, իրավապահ մարմինների աշխատանքին չեք միջամտում, ոչ Մարտի 1-ի գործով, ոչ Քոչարյանի, ոչ Խաչատուրովի, ոչ էլ որևէ այլ գործով: Հիմա ոնց եղավ ԱԱԾ պետը դատավոր հետ կապի մեջ է մտնում, ըստ ձայնագրության, և ասում՝ դուխով, ուզես-չուզես, պետք է կալանավորես: Ո՞նց է լինում, որ Խաչատուրովի խափանման միջոցը որոշվում է ոչ թե փաստերի հիման վրա, այլ՝ ռուսների հետ նոր են բարիշել, ռուսները կնեղանան, թե չեն նեղանա»,- ասաց Շարմազանովը։
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ ձայնագրությունն ապացուցեց, որ Հայաստանում կա քաղաքական հետապնդում և քաղաքական պատվեր:
«Ինչ կապ ունի ասֆալտի վրա պառկեցնել, կամ այդ երկու ժամում ո՞ւմ պառկեցրին, երկու հատ խեղճուկրակ նիվայի շոֆեռ: Ինչ է նշանակում ասֆալտի վրա պառկեցնել: Երեկվա իր հայտարարությամբ վարչապետը Հայաստանում հայտարարեց քաղաքական տեռորի ժամանակաշրջանի սկիզբը: Դա վարչապետի՞ ելույթ էր: Ո՞ւմ վրա է մուննաթ գալիս, ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանը, ինչ կապ ունի ՀՀԿ-ն, մյուս երեք ուժերը»,- հավելեց Շարմազանովը:
Հարակից հրապարակումներ`
- Չեմ ցանկանա նմանատիպ հնչեղություն ունեցող հարցի շուրջ ենթադրություններ անել. Վ. Բաղդասարյան
- Ես թիկնապահ չունեմ. Սամվել Ալեքսանյան
- Բաբլոյան. Մեզ համար աննախադեպ իրավիճակ է ստեղծվել
- Հայաստանում գողերի ժամանակն անցել է. Նիկոլ Փաշինյան
- Այս ամենը կանգնեցնել չի լինելու. Ալեն Սիմոնյան
- Շարմազանով. Մտահոգիչ և խայտառակություն է ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի ձայնագրության բովանդակությունը
- Աշոտյան. Անգամ եթե Քենեդու սպանողի անունը տրվեր, չի ստացվելու թեմայից շեղել
- Վանեցյան. Մեզ չի խանգարելու ոչ մի բան
- Վարչապետը՝ սկանդալային հեռախոսազրույցի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին