Լուկա Մոդրիչը մտափոխվել է
2018 թվականի աշխարհի առաջնության լավագույն խաղացող Լուկա Մոդրիչը հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ մադրիդյան «Ռեալից։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Խորվաթիայի հավաքականի ավագը ցանկություն ունի տեղափոխվել Միլանի «Ինտեր»։
Վետի.ռու-ն գրում է, որ «Ինտերը» մտադիր էր 33-ամյա կիսապաշտպանին գնել դեռ օգոստոսին, այնուհետև գործարքը հետաձգվել է մինչև հունվար։ Ֆուտբոլիստն ինքն էլ ցանկություն էր հայտնել փոխել ակումբը։ Բայց անսպասելի Լուկան հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ «Ռեալից»։
«Հեռանալ «Ռեալի՞ց»։ Ես նույնիսկ չեմ մտածել այդ մասին։ Այն աշխարհի լավագույն ակումբն է։ Ինչո՞ւ ես հեռանամ»,- ասել է Մոդրիչը։
Լուկա Մոդրիչը «Ռեալ» է տեղափոխվել 2012 թվականին լոնդոնյան «Տոտենհեմից»։
Հարակից հրապարակումներ`
- Լուկա Մոդրիչ. «Վստահ եմ, որ Ռամոսն ուզում է մնալ «Ռեալում»
- Պաշտոնական. Լուկա Մոդրիչը տեղափոխվեց «Ռեալ»
- «Չելսին» ուզում է համոզել Լուկա Մոդրիչին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա