Նյու Յորքը գլխավորում է համաշխարհային ֆինանսական կենտրոնների վարկանիշային ցուցակը
Նյու Յորքն առաջ է անցել Լոնդոնից և դարձել միջազգային ֆինանսական կենտրոնների վարկանիշում առաջատարը: «Վեդոմոստի»-ի փոխանցմամբ՝ սա հետևում է Z / Yen վերլուծական ընկերության ուսումնասիրության արդյունքներից:
Երրորդ և չորրորդ տեղերը, ինչպես և նախորդ տարի, զբաղեցնում են Հոնկոնգը և Սինգապուրը։ Հինգերորդ տեղում է Շանհայը՝ հետ թողնելով Տոկիոյին։ Պեկինը, Ցյուրիխը և Ֆրանկֆուրտը թոփ-10-ում են՝ իրենց հետևից թողնելով Տորոնտոյին, Բոսթոնին և Սան Ֆրանցիսկոյին։
Աղբյուրը գրում է, որ ռեյտինգային աղյուսակում աճ է ցույց տվել Սանկտ-Պետերբուրգը։ Այն բարձրացել 11 տողով՝ հասնելով 80-ին և հետ թողնելով ՌԴ մայրաքաղաքին։ Մոսկվան, ինչպես և Ռիգան ու Բաքուն մնացել են նույն տեղում՝ համապատասխանաբար 83, 87 և 95։