«Շանթ- 2018» զորավարժության շրջանակում պատերազմ հայտարարելու մասին որոշում է ընդունվել
Սեպտեմբերի 12-ին «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ընդունել է պատերազմ հայտարարելու մասին որոշում: Այս մասին տեղեկացնում են ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 12-ի «Պատերազմ հայտարարելու առաջարկությանը հավանություն տալու մասին» որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 118-րդ հոդվածի 1-ին մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 105-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է. Ադրբեջանի Հանրապետությանը հայտարարել պատերազմ»,- նշված է ՀՀ ԱԺ որոշման մեջ:
Հարակից հրապարակումներ`
- «Շանթ-2018». ԱԺ աշխատակազմը բերվել է պատրաստականության բարձր աստիճանի
- «Շանթ-2018» զորավարժության սցենարից շեղումներ չկան. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
- Շարունակվում են «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունները
- «Շանթ 2018» զորավարժության շրջանակում ՀՀ ԱԺ աշխատակազմում տեղի է ունեցել խորհրդակցություն