Ոստիկանություն. Ուղեկցում կատարելու համար հինգ անձ բերման է ենթարկվել ոստիկանություն
Այսօր Լեո փողոցից ուղեկցում կատարելու համար Toyota Prado մակնիշի մեքենայով հինգ անձ բերվել է ոստիկանություն։ Panorama.am-ին հայտնեցին ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչությունից։
«Նրանց մոտ զենքեր են հայտնաբերվել, այս պահին ստուգվում են զենքերի օրինականությունը»,-ասացին ոստիկանությունից։
Մամուլում տարածված այն լուրերը, որ մեքենայով ուղեկցել են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին ոստիկանությունից ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին. «Չգիտեմ, թե ում թիկնապահներն են»։
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ալեքսանյանը հայտարարել էր՝ ոչ թիկնապահ ունի, ոչ զենք, ոչ էլ օլիգարխ է։
Համացանցում հրապարակվել է ոստիկանության գործողությունների վերաբերյալ տեսանյութ։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակից «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց.
«Բոլոր չակերտավոր հատուկ ծառայությունները, ապօրինի զինված խմբավորումները սափրագլուխների և ախրանաների տեսքով, հայտնաբերվելու և ոչնչացվելու են, բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են»։
Նա միաժամանակ ԱԱԾ-ին և ոստիկանությանը հրահանգեց այդ պահից իրականացնել ռեյդեր օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների, այսպես կոչված, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին և զինաթափել բոլորին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան