Պապիկյան. Հինգ նոր աղբահան մեքենաներ ուրբաթ օրը կլինեն Երևանում
«Երևան քաղաքը թաղված է աղբի մեջ, ամենուր հանդիպում ենք այս խնդրին։ Քանդվում, փորվում են տարբեր հատվածներում հիմնական ճանապարհներ, խողովակաշարեր են տեղափոխվում, նորոգվում, թե ինչ են արվում, չգիտեմ, փոշու մեջ խեղդվում է քաղաքը, և ամենակարևորը՝ սրանով զբաղվող չկա»,- կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում մտահոգություն բարձրացրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիրգրան Ուրիխանյանը։
Պատգամավորը շարունակեց. «Լավ,ասենք՝ քաղաքապետ չունենք, հարգարժան գործընկերներ, կառավարության անդամներ, եկեք մի բան մտածենք, մի միջոց ձեռնարկենք, որևէ մի պատասխանատու վարչություն չկա»։
Պատգամավորի հարցին պատասխանեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։
«Այո, Երևանում աղբահանության խնդիրը բավականաչափ ծանր է, ամեն օր բախվում ենք դրան, խնդիրը «Սանիտեկ» ընկերության և Երևանի քաղաքապետարանի միջև կնքված պայմանագրի պարտավորությունները չկատարելու մեջ է։ Մեր անմիջական մասնակցության պայմաններում արդեն երկրորդ անգամն է նշված ընկերությունը քաղաքապետարանի կողմից տուգանվում է։ Մի քանի անգամ հանդիպում եմ ունեցել նաև «Սանիտեկ»-ի գործադիր տնօրենի հետ, խնդիրը կապում են նրա հետ, որ վերջին տարիներին ավտոպարկը չի թարմացվել, մեքենաների զգալի հատվածը գտնվում է խափանված վիճակում»,- նշեց նախարարը։
Նա շեշտեց, Երևանը քաղաքապետ չունի, բայց ունի քաղաքապետի պաշտոնականտար, և նա մշտապես իր մասնակցությունն ունենում է. «Հավելյալ տեխնիկա՝ «Զիլ» մակնիշի մեքնենաներ են ներգրավվու, որպեսզի հնարավոր լինի աղբահանությունը հավուր պատշաճի իրականացնել։ «Սանիտեկ»-ի գործադիր տնօրենն ինձ է ներկայացրել այն պայմանագրերը, որի հինգ մեքենա չորեքշաբթի՝ այսինքն այսօր պետք է լիներ, բայց նոր տվյալներով ուրբաթ օրը կլինեն Հայաստանի սահմաններում։ «Վոլվո» մակնիշի հինգ նոր աղբահան մեքենաներ կլինեն Երևանում, և սա հույս է ներշնչում, որ հնարավոր կլինի իրականացնել պատշաճ աղբահանություն, մինչև նորընտիր քաղաքապետարանը կամ կվերանայի ընկերության հետ պայմանագիրը, կամ որոշի նոր օրերատորի ներգրավվումը՝ մրցակցություն ապահովելու համար»։
Ինչ վերաբերում է քանդված փողոցներին՝ Պապիկյանն ասաց. «Արգավանդ տանող հանտվածում Ֆրանկոֆոնիայի համաժողովին ընդառաջ վերանորոգման աշխատանքներ են տարվում, իսկ խողովակները՝ «Վեոլիա ջրի» հետ է կապված։ Նշվածաշխատանքներն ընթանում են, կարծես թե, նորմալ պայմաններում։ Բայց Ձեր մտահոգությունների հետ կապված ես ևս մեկ անգամ հանդիպում կունենամ քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանի հետ»։
Հարակից հրապարակումներ`
- «Սանիթեք»-ը ևս մեկ անգամ տուգանվեց աղբահանության ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելու համար
- ՄԻՊ-ը քաղաքապետարանին առաջարկել է քննարկել աղբահանության հարցում հիմնարար լուծումներ
- Երևանը շարունակում է աղբի մեջ մնալ
- Ամբողջ քաղաքն աղբի մեջ չէ, «Սանիթեք»-ն է թերանում աղբահանության հարցում. Կամո Արեյան
- Երևանը՝ աղբի մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին