
Սիրիայում կալանավորվել է 53 մարդու կյանք խլած ահաբեկչության կազմակերպիչը
Թուրքիայի հետախուզական ծառայությունը Սիրիայի հյուսիսային Լաթաքիա քաղաքում հատուկ օպերացիա է իրականացրել, որի ընթացքում կալանավորվել է 2013թ. Թուրքիայի սահմանամերձ Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանում ահաբեկչական գործողություն կատարած անձը (Յուսուֆ Նազիք): Կալանավորվելուց հետո նրան տեղափոխել են Թուրքիա: Այս մասին տեղեկացնում են Էրմենիհաբերից։
Հարցաքննության ժամանակ Նազիքը որոշ տվյալներ է հաղորդել ահաբեկչական գործողությանը մասնակցած մեկ այլ մարդու՝ Միհրաչ Ուրալի մասին:
Նշվում է, որ թուրքական հետախուզությունը նշյալ օպերացիան իրականացրել է ինքնուրույն, առանց այլ երկրների ուժերի օգնության:
Հիշեցնենք, որ 2013թ. Մայիսի 11-ին Ռեյհանլըի քաղաքապետարանի շենքի առաջ չորս պայթյուններ էին տեղի ունեցել: Պայթել էին երկու ականապատված ավտոմեքենաներ: Ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել է թուրքական «Աջիլջիլեր» կազմակերպությունը: Ահաբեկչության մեղադրանքով ձերբակալված բոլոր 13 անձիք Թուրքիայի քաղաքացիներ են: Պայթյուններն իրագործվել են հեռակառավարվող սարքերի միջոցով: Պայթյունների հետեւանքով, բացի 53-ի հասած մարդկային կորստից և ավելի քան 100 վիրավորներից, մեծ վնաս են կրել 452 աշխատատեղեր, 62 ավտոմեքենա, 304 բնակարան եւ տուն: