Չեմ ցանկանա նմանատիպ հնչեղություն ունեցող հարցի շուրջ ենթադրություններ անել. Վ. Բաղդասարյան
«Օլիգարխ սահմանումը ճիշտն ասած լավ չեմ ընկալում, բայց եթե որևէ մեկը օրենքի սահմաններից դուրս ինչ-որ գործողություն կատարում է, բնականաբար դրա համար պետք է պատասխանատվություն կրի»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին։
Բաղդասարյանը նշեց, որ այնուամենայնիվ, չէր ցանկանա, որ իր երկրի վարչապետը նման տոնով և նման ոճով խոսեր իր ժողովրդի հետ։
Ինձ վերաբերում է ուժային կառույցների ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսմանը՝ նա նշեց, որ չի կարող ենթադրություններ անել, թե դա ում էր ձեռնտու։
«Համենայն դեպս մեզ համար դա ձեռնտու տարբերակ չէ։ Կասեմ, որ պետք չէ հանիրավի անուններ շոշափել՝ առանց հիմքեր ունենալու, հետաքննությունը ցույց կտա և պատասխանները կտա։ Չեմ ցանկանա նմանատիպ հնչեղություն ունեցող հարցի շուրջ ենթադրություններ անել։ Մենք պետք է օգնենք վարչապետին, որպեսզի այս իրավիճակն ավելի հանգիստ, ավելի հանդարտ իր բնական հունով գնա, արհեստական լարումներ պետք չէ ձևավորել»,- նշեց Հանրապետական խմբակցության ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
- Ես թիկնապահ չունեմ. Սամվել Ալեքսանյան
- Բաբլոյան. Մեզ համար աննախադեպ իրավիճակ է ստեղծվել
- Հայաստանում գողերի ժամանակն անցել է. Նիկոլ Փաշինյան
- Աշոտյան. Անգամ եթե Քենեդու սպանողի անունը տրվեր, չի ստացվելու թեմայից շեղել
- Վանեցյան. Մեզ չի խանգարելու ոչ մի բան
- ԱԱԾ մամուլի խոսնակը չի մեկնաբանում հրապարակված սկանդալային հեռախոսազրույցը