ՎիվաՍել-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ չի իրականացրել և չի իրականացնում գաղտնալսում
ՎիվաՍել-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ չի իրականացրել և չի իրականացնում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում, ինչի իրավասությունն ու տեխնիկական հնարավորությունը չունի:
«Ինչպես հայտարարվել է, գաղտնալսման առնչությամբ հարուցվել է քրեական գործ, և Ընկերությունը տեղին չի համարում մեկնաբանել այս գործին առնչվող տեղեկությունները:
Այնուամենայնիվ, ելնելով ընկերության գործարար համբավը պաշտպանելու անհրաժեշտությունից և առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը պահանջում է դադարեցնել որոշ ԶԼՄ-ների և անհատների, մասնավորապես սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից հարցի անհարկի շահարկումը և Ընկերությանն ուղղված զրպարտությունների տարածումը»,-նման հայտարարությամբ հանդես է եկել ընկերությունը։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ. Քննություն է տարվում` պարզելու ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցը ձայնագրելու և տարածելու դեպքի հանգամանքները
- Շարմազանով. Մտահոգիչ և խայտառակություն է ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի ձայնագրության բովանդակությունը
- ԱԱԾ և ՀՔԾ պետերը հայտարարեցին՝ երբ հրաժարական կտան
- ԱԱԾ պետ. Մանրակրկիտ քննությունը կպարզի, թե ով է կատարել գաղտնալսումը
- ԱԱԾ մամուլի խոսնակը չի մեկնաբանում հրապարակված սկանդալային հեռախոսազրույցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան