Զինված ուժերը ներգրավված են եղել Մարտի 1-ի գործողություններին, դա փաստ է. Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հրաժարվեց մեկնաբանել ՀՔԾ պետի հայտարարությունները՝ կապված Մարտի 1-ի իրադարձություններին բանակի մասնակցության հետ։
Նախարարն ասաց, որ չի կարող գնահատական տալ նախաքննական մարմնին ու դատախազությանը: Միաժամանակ Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ բանակը ներգրավված է եղել Մարտի 1-ի գործողություններին:
«Զինված ուժերը Մարտի 1-ի գործողություններին ներգրավված են եղել, դա փաստ է, և արտակարգ դրության շրջանակներում իրենց պարտականությունները կատարել են: Թե ինչ է կատարվել դրանից ավելի, նախաքննությունը կհաստատի»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է ներկայում ԶՈւ-ում բարոյահոգեբանական իրավիճակին, Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ բանակում բարոյահոգեբանական վիճակը միշտ բարձր է՝ անկախ քաղաքական իրավիճակից:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից. ՀՔԾ պետի հայտարարությունը
- ՀՔԾ. Նոր քրեական գործ` 2008 թ. մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան