Փաշինյանը Ֆրանկոֆոն ՀԿ-ների համաժողովին. ՀՀ իրադարձությունները ցույց տվեցին քաղաքացիական հասարակության կարևորությունը
Հայաստանում այսօր մեկնարկել է Ֆրանկոֆոն հասարակական միջազգային կազմակերպությունների համաժողովը (OING), որի բացմանը ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ֆրանսերենով հանդես եկավ ողջույնի խոսքով։
Ողջունելով հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ վարչապետը նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին երիտասարդների, կանանց, տղամարդկանց մասնակցությունը ցույց տվեցին, թե որքան կարևոր է քաղաքացիական հասարակությունը, որքան կարևոր են մեր երկրում ժողովրդավարության, համերաշխության արժեքները։
Վարչապետի խոսքերով, կառավարությունը, ինչպես նաև ամբողջ Հայաստանը մոբիլիզացրել է ուժերը, որպեսզի լավագույնս հյուրընկալի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը, մարդկանց, ովքեր ժամանելու են Հայաստան հոկտեմբերին։
«Այդ գագաթնաժողովը պետք է նպաստի ֆրանկոֆոնիայի զարգացմանը ողջ աշխարհում, որի ընթացքում Հայաստանը կդառնա դիվանագիտական ֆրանկոֆոնիայի կենտրոնը»,-ասաց վարչապետը։
Գագաթնաժողովը հնարավորություն կտա նաև Ֆրանկոֆոնիայի կազմակերպության երկրների ներկայացուցիչներին բացահայտել Հայաստանը, մշակութային արժեքները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան