Վերջին օրերին հաճախակի են դարձել հակառակորդի կողմից մեր բնակավայրերի գնդակոծման դեպքերը. Արտակ Դավթյան
«Վերջին 10 օրերին հաճախակի են դարձել հակառակորդի կողմից մեր բնակավայրերի գնդակոծման դեպքերը»,- այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն՝ անդրադառնալով Բաղանիս գյուղի ուղղությամբ երեկ երեկոյան ադրբեջանական զինուժի կողմից արձակած կրակոցներին:
Նրա խոսքով՝ կրակոցների հետևանքով գյուղերը վնասներ չեն կրել, հակառակորդի գործողություններն ավելի շուտ հոգեբանական ճնշում գործադրելու փորձեր են:
Արտակ Դավթյանը հայտնեց, հակառակորդը երեկ կրակել է Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի ուղղությամբ, իսկ երկու օր առաջ կրակ է բացել Կոթի, Չինարի, Վազաշեն համայնքների ուղղությամբ:
«Մեր կողմից հրաման է տրված զորքին զերծ մնալ հակառակորդի բնակավայրերի վրա կրակ բացելուց, համապատասխան կրակով ուղղակի ճնշում ենք կրակակետերը»,- նշեց նա:
ԶՈՒ գլխավոր շտաբի պետը միաժամանակ ասաց, որ նախորդ տարիների համեմատ այս տարի հակառակորդը ակտիվացել է Նախիջևանի ուղղությամբ։ «Դա ունի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ, սակայն անհանգստացնող խնդիրներ Գլխավոր շտաբն այս պահի դրությամբ չի տեսնում, առաջիկա օրերին էլ լարվածության աճ չենք կանխատեսում»,– ընդգծեց Արտակ Դավթյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ զինված ուժերի արձագանքից հետո Բաղանիսում իրավիճակը կայունացել է. Դավիթ Տոնոյան
- Վնասներ չկան, գիշերն անցել է հանգիստ. Բաղանիսի գյուղապետ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին