Ավելի քան 100 միգրանտներ խեղդվել են Միջերկրական ծովում
Լիբիայի ափերի մոտ ավելի քան 100 միգրանտներ խեղդվել են նավաբեկության պատճառով։ Երկու ռետինե նավերը դուրս էին եկել Միջերկրական ծով սեպտեմբերի 1-ին, որոնցից մեկը պայթել է ու խորտակվել՝ մոտ 100 միգրանտների հետ միասին։
Ողջ մնացած 276 միգրանտները տեղափոխվել են Լիբիայի Հոմս նավահանգստային քաղաք, որը մայրաքաղաք Տրիպոլիից գտնվում է մոտ 100կմ հեռավորության վրա։
Ինչպես հայտնում է BBC-ն, փրկվածները ներկայումս գտնվում են «կամայական կալանքի» տակ։ Ողջ մնացածների մեջ կան հղի կանայք, երեխաներ ու փոքրիկներ։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին