ՀՀ զինված ուժերի արձագանքից հետո Բաղանիսում իրավիճակը կայունացել է. Դավիթ Տոնոյան
Բաղանիս գյուղում այս պահին իրավիճակը կայուն է: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Հիշեցեննք, որ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս գյուղի ուղղությամբ երեկ երեկոյան ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կրակոցներ է արձակել։ Մի քանի օր առաջ ևս հակառակորդը կրակոցներ էր արձակել Բաղանիսի ուղղությամբ։
«Իրավիճակը կայուն է: Հրադադարի այդպիսի խախտումներ պարբերաբար են լինում, որոնց մեր զինված ուժերն արձագանքում են, և իրավիճակը կայունանում է, անհանգստանալու խնդիր չկա»,- ասաց նախարարը:
Դավիթ Տոնոյանի խոսքով՝ նման կրակոցները սովորաբար կապված են լինում գյուղատնտեսական աշխատանքների, ինժեներական աշխատանքների հետ:
Հարակից հրապարակումներ`
- Տոնոյան. Ռուսաստանից սպառազինություն ձեռք բերելու 100 մլն դոլարի չափով վարկ է կնքվում
- Վնասներ չկան, գիշերն անցել է հանգիստ. Բաղանիսի գյուղապետ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան