Արա Սաղաթելյան. Մեր երկիրը լրջորեն պատրաստվում է կարևոր իրադարձության
«Հայկական պատվիրակությունն ակտիվորեն և հետևողականորեն աշխատում է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում, մշտապես իրականացնում է լուրջ փորձագիտական աշխատանք և գնահատականներ ներկայացնում վեհաժողովի ներկայացրած բոլոր փաստաթղթերի վերաբերյալ»,-ընդգծել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը ՀԱՊԿ ԽՎ-ի պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ հանդիպման ժամանակ։
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են հոկտեմբերի 29-30-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցեր:
Արա Սաղաթելյանը նշել է, որ ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստն առաջին անգամ է անցկացվելու Երևանում, և մեր երկիրը լրջորեն պատրաստվում է նման կարևոր իրադարձությանը՝ գործադրելով հնարավոր բոլոր ջանքերն աշխատանքային արդյունավետ մթնոլորտ ապահովելու ուղղությամբ: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը համոզմունք է հայտնել, որ նիստերը կանցկացվեն բարձր մակարդակով, իսկ քննարկումները կլինեն արդյունավետ:
Կողմերն անդրադարձել են ՀԱՊԿ-ի շրջանակում խորհրդարանական փոխգործակցությանը: Արա Սաղաթելյանի խոսքով՝ վեհաժողովն իր նպաստն է բերում տարածաշրջանային անվտանգության օրենսդրական ապահովման գործում:
Պյոտր Ռյաբուխինն իր հերթին համոզմունք է հայտնել, որ նիստերը Երևանում կանցկացվեն բարձր մակարդակով, հաշվի կառնվեն կազմակերպչական բոլոր առանձնահատկությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին