Հայաստանում անասնաբուծությունը բավական լուրջ անկում է ապրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի փոխանցմամբ՝ Հայաստանում անասնաբուծությունը բավական լուրջ անկում է ապրել: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա հունվար-հուլիս ամիսներին անասնաբուծության ոլորտում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3.7 տոկոս անկում է գրանցվել:
Սրան զուգահեռ նկատենք, որ այս տարվա 7 ամիսներին պակասել է նաև մսամթերքի արտադրության ծավալները:
«Ժողովուրդ»-ը ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվետվություններից պարզել է, որ տավարի մսի արտադրության ծավալները նվազել են 6.2, խոզի մսինը` 6.3, իսկ ոչխարինը` 3.8 տոկոսով: