Հայաստանում Beeline-ի աշխատակիցները Հանքավանում մասնակցում են հերթական Digithon-ին
Հանքավանում Հայաստանում Beeline-ի աշխատակիցների մասնակցությամբ մեկնարկեց Digithon 2018-ը։
Ընկերությունից հայտնում են, որ Digithon–ի շրջանակում Beeline-ի տարբեր մասնաճյուղերի աշխատակիցները ստեղծում են նորարարական թվային ծառայությունների նախատիպեր: Այս տարի կորպորատիվ թվային մարաթոնի հայաստանյան փուլում մասնակցում է 4 թիմ։ Որպես Digithon 2018-ի թեմա ընտրված է տվյալների դրամայնացումը, որը հեռահաղորդակցության ոլորտի արդիական հարցերից է։
Աշխարհում հայտնի hackathon–ների նման, Digithon-ը տևում է 24 ժամ։ Այդ ընթացքում թիմերը պետք է մշակեն իրենց լուծումների նախատիպերը: Բոլոր թիմերին իրենց խորհուրդներով օգնում են հատուկ ընտրված մենթորները՝ ընկերության ՏՏ, մարքեթինգի և կոմերցիայի մասնագետները։ Արդյունքները գնահատում է ժյուրին, որի կազմում Beeline-ի ղեկավարներն են, իսկ նախագահը՝ ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն է։
«Beeline-ում մենք միշտ խրախուսում ենք նորարարությունը և ակտիվությունը։ Մեզ մոտ աշխատում են հիանալի մասնագետներ, և մենք պետք է նրանց համար ստեղծագործական մթնոլորտ ապահովենք։ Այս մրցույթի նպատակը մի կողմից տարբեր բաժինների աշխատակիցներին ընդհանուր խնդրի շուրջ միավորելն է, մյուս կողմից՝ նոր գաղափարներ մշակելն է, որպեսզի մեր հաճախորդներին կարողանանք էլ ավելի պարզ ու հարմար ծառայություններ մատուցել», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Ըստ աղբյուրի, հայաստանյան փուլի հաղթող թիմը կմասնակցի Գլոբալ Digithon-ին Ամստերդամում, ուրտեղ գտնվում է ՎԵՈՆ խմբի գլխամասային գրասենյակը։