Բաբլոյան. Մեզ համար աննախադեպ իրավիճակ է ստեղծվել
«Շատ մտահոգիչ է երևույթը, որ կարելի է նույնիսկ ԱԱԾ-ի ղեկավարին գաղտնալսել, մեզ համար աննախադեպ իրավիճակ է ստեղծվել»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ անդրադառնալով նախօրեին հրապարակված ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսմանն ու հրապարակված ձայնագրությանը։
Բաբլոյանի կարծիքով՝ այս հարցին պետք է անդրադառնալ օրենսդրությամբ սահմանված կարգով և Սահմանադրությամբ։
«Բոլոր առաջարկները, որոնք երեկ հնչեցին թե երեկ հայտարարությունների ժամին, թե այսօր՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու հետ կապված, այդ ամենը կանոնակարգված է Սահմանադրությամբ»,- ասաց Բաբլոյանը։
Լրագրողի հարցին՝ թե ինչպե՞ս կգնահատեք, որ դատավորը զանգում է ԱԱԾ ղեկավարին, նա պատասխանեց. «Թույլ տվեք չմեկնաբանել։ Եթե հարցը պետք է քննարկվի, պարզաբանվի, ապա թույլ տվեք դա տեղի ունենա ոչ թե մեկ անձի կողմից, այլ համապատասխան օրենքներին համաձայն»։
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում հայտարարությունների ժամին Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն առաջարկեց ԱԺ բոլոր խմբակցություններին օգտվել Սահմանադրության ընձեռած հնարավորությունից և հրավիրել հրատապ քննարկում այս թեմայով, ձևավորել քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի ամեն ինչ՝ գաղտնալսման բացահայտումից սկսած մինչ վարչապետի միջամտությունը իրավական գործընթացներին:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ երկրորդ նախագահի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խափանման միջոցն ընտրվել է ուղիղ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ
- Յուրի Խաչատուրովի որդիները հայտարարություններ են արել
- Այս ամենը կանգնեցնել չի լինելու. Ալեն Սիմոնյան
- Շարմազանով. Մտահոգիչ և խայտառակություն է ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի ձայնագրության բովանդակությունը
- Աշոտյան. Անգամ եթե Քենեդու սպանողի անունը տրվեր, չի ստացվելու թեմայից շեղել
- Վանեցյան. Վարչապետը չի ասել փակեք Խաչատուրովին
- Վանեցյան. Մեզ չի խանգարելու ոչ մի բան
- Վարչապետը՝ սկանդալային հեռախոսազրույցի մասին
- ԱԱԾ մամուլի խոսնակը չի մեկնաբանում հրապարակված սկանդալային հեռախոսազրույցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան