Խաչատուրյան քույրերից ավագն ուղարկվել է հոգեբուժական փորձաքննության
Իրենց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանին սպանելու մեղադրանքով մեկուսարանում գտնվող Խաչատուրյան երեք քույրերից ավագը՝ Քրիստինան, ուղարկվել է հոգեբուժական փորձաքննության Սերբսկիի անվան ինստիտուտ: ՏԱՍՍ-ին այդ մասին հայտնել է Մոսկվայի հասարակական դիտորդական հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը։
«Քրիստինա Խաչատուրյանը՝ երեք քույրերից ամենամեծը, ում քննությունը մեղադրում է հոր սպանության մեջ, №6 մեկուսարանից տեղափոխվել է Սերբսկիի անվան ինստիտուտ»,- հայտնել է նա՝ հավելելով, որ մեկուսարանում այժմ մնում է միայն քույրերից Անգելինա Խաչատուրյանը։
Ավելի վաղ հոգեբուժական փորձաքննության էին ուղարկել Խաչատուրյան քույրերից ամենաերիտասարդը, ով ճանաչվել էր անմեղսունակ։ Նրան մեկուսարանից տեղափոխվել էին դատապարտյալների հիվանդանոց, որտեղ կսպասի հարկադիր բուժման վերաբերյալ դատարանի որոշմանը։
Հիշեցնենք, որ ՌԴ քննչական կոմիտեն հայտնել էր, որ հուլիսի 27-ին Ալտուֆևյան մայրուղու բազմահարկերից մեկի մուտքում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու մարմին՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում դանակի բազմաթիվ հարվածներով։ ՔԿ տվյալներով, նրան դանակով հարվածներ են հասցրել երեք աղջիկները։ Նրանց մեղադրանք է առաջադրված։ Աղջիկները հաստատում են, որ տղամարդը, գտնվելով թմրամիջոցի ազդեցության տակ, առաջինն է հարձակվել նրանց վրա դանակով, նրանք էլ պաշտպանվել են։ Խաչատուրյան քույրերը օգոստոսի 2-ից կալանավորված են։
Հարակից հրապարակումներ`
- Փորձագետները Խաչատուրյան քույրերից կրտսերին՝ հոր սպանության պահին անմեղսունակ են ճանաչել
- Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից երկուսը կսովորեն մեկուսարանին կից դպրոցում
- Մոսկվայի օմբուդսմենը քննադատել է դպրոցի գործողությունները, որտեղ սովորել են Խաչատուրյան քույրերը
- Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը «ստի դետեկտորի» միջոցով ցուցմունք կտան
- Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերն ընդունել են մեղքը
- Դատարանը կգնահատի հոր սպանության գործով Խաչատուրյան քույրերի ձերբակալման որոշման օրինականությունը
- Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը մոտակա ամիսները կանցկացնեն մեկուսարանում
- Մոսկվայում հարազատ աղջիկները սպանել են հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին