Եթե ուզում էին օլիգարխների թիկնապահներին ասֆալտներով ծեփրտել, վաղուց պետք է դա արած լինեին. Հ. Խուրշուդյան
«Երեկվա իրադարձությունը կապված է մեր ընտրություների հետ։ Թվում էր՝ կապված չէր, կուզենային, որ կապը չհաստատվեր»,- «Մեդիա կենտրոնում» «Երևանի զարգացման տեսլականը. ինչպե՞ս արդյունավետ կառավարել քաղաքը» թեմայով քննարկմանն ասաց, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը։
Նրա խոսքով, արդեն ձևավորել է նոր իշխանություն նոր Հայաստանում, այդ իշխանությունների պարտականությունն էր երեկվա ապօրինությունը՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազանգը հանցավոր ճանապարհով գաղտնալսելն ու հրապարակելը, բացահայտել անողներին և բերման ենթարկեին։
«Եթե ուզում էին օլիգարխների թիկնապահներին ասֆալտներով ծեփրտել, վաղուց պետք է դա արած լինեին, պետք չէր անմիջականորեն կապել ընտրությունների հետ ու շիկացնել մթնոլորտը։ Մենք հույս ունենք, որ ավագանու ընտրությունները վերջապես նոր Հայաստաննում պետք է ընթանան գաղափարական քննարկումների ներքո, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչ են առաջարկում, ոչ թե դաշտը բաժանել սև, սպիտակի, լավերի, վատերի։
Մթնոլորտի այս շիկացումը չեմ կարծում նպաստավոր է այն ավագանին ձևավորելու համար, որը երևանցիները վաղուց երազել էին։ Հատկապես միակուսակցականացման սիմպտոմների վտանգ եմ տեսնում»,- ասաց Հ.Խուրշուդյանը։
Նա նաև նշեց, որ միանշանակ աջակցում են կառավարությանն այն քայլերում, որն իրականացնում են կոռուպցիայի դեմ պայքարում, հանցավոր ճանապարհով ձեռք բերված ունեցվածքը բյուջե վերականգնելու ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում գողերի ժամանակն անցել է. Նիկոլ Փաշինյան
- Սամվել Մարտիրոսյան. Շատ մեծ հավանականություն կա, որ նույնիսկ Փաշինյանի հեռախոսն են գաղտնալսում
- Վարչապետը՝ սկանդալային հեռախոսազրույցի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան