Վրաստանի վարչապետի այցը Հայաստան, այն շատ լավ անցավ. Նիկոլ Փաշինյան
«Սույն թվականի հուլիսի 11-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվեց վարչական իրավախախտումներից առաջացած տուգանքների համաներման մասին օրենքի նախագիծը։ Այդ ժամանակ ես հանդես եկա ելույթով և մատնանշեցի, որ համաներման շրջանակներից դուրս են մնում ՀՀ-ում չհաշվառված օտարերկրյա համարանիշներով մեքենաների հարցը։ Խնդիրը լուծվեց, և հազարավոր ջավախքցիներ ազատվեցին վարչական տուգանքներից»,- այսօր ԱԺ-ում ասաց Հանրապետական խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նկատեց, որ մեծ ջերմությամբ է հիշում Ջավախք կատարած այցը, և ջավախքահայերի նվիրած շունը դարձել է իրենց ընտանիքի սիրելին։
«Հույս ունեմ՝ մեր կառավարությունն իր գործունեությամբ կկարողանա աջակցել այն խնդիրների լուծմանը, որոնք կան Ջավախքում։ Իդեպ, ուզում եմ ասել, որ կայացավ Վրաստանի վարչապետի այցը Հայաստան, այն շատ լավ անցավ։ Կարող ենք արձանագրել, որ որևէ խոչընդոտ չկա, որ մեր հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ աշխատենք»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ու Վրաստանի վարչապետներին ներկայացվել է «Խաղաղության տակառը»
- Հայաստանը բարձր է գնահատում Վրաստանի հետ հարաբերությունները. Մնացականյան
- Հայաստանն ու Վրաստանը թևակոխում են պատմության մի շրջան, որը կարելի է բնութագրել որպես եղբայրական և գործընկերային. ՀՀ նախագահ
- «Ամբիցիոզ» ծրագիր՝ 1 մլրդ դոլարի մակարդակի. Վրաստանի վարչապետի առաջարկը
- Վրաստանի վարչապետը վաղը կայցելի Երևան