Քաղաքական 10:38 12/09/2018 Հայաստան

Մուհամմեդ մարգարեի քիչ հայտնի հրովարտակը՝ տրված Երուսաղեմի Հայոց պատրիարքին

Տարիներ շարունակ ես լսել էի, որ գրավոր հաղորդակցություն է եղել Մուհամմեդ մարգարեի և Երուսաղեմի Հայոց պատրիարքության միջև, սակայն ոչ մի փաստաթուղթ չէի տեսել դրա վերաբերյալ:

Երկու ամիս առաջ Բեյրութի «Ազդակ» օրաթերթում կարդացի դոկտ. Կարպիս Հարբոյանի (Մոնրեալ, Կանադա) գրած մի հետաքրքիր հոդված, որտեղ նա բացահայտել էր Մուհամմեդ մարգարեի և Երուսաղեմի այն ժամանակվա Հայոց պատրիարքի ու նրանց  հաջորդների միջև հաղորդակցության մանրամասները:

Դոկտ. Հարբոյանը նշել էր իր աղբյուրները՝ Գրեգորի Գրիգորյանի «Հայկական ասեղի անցքով» գիրքը, հրատարակված Կիլիկիո կաթողիկոսության կողմից 2002 թվականին: Գրիգորյանը հայտարարել էր, որ իր գիրքը Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կողմից 1931 թ. հրատարակված Տիգրան Սայալանյանցի «Երուսաղեմի պատմության» 1385-էջանոց երկհատորյակի անգլերեն թարգմանության ամփոփ պատմությունն է: Դոկտ. Հարբոյանը նաև նշել էր, որ նա վերջերս տեսել է Բեզալել Նարկիսի, Մայքլ Է. Սթոունի և Ավետիս Սանջյանի հեղինակած «Երուսաղեմի հայ արվեստի գանձերը» գիրքը, հրատարակված Նյու Յորքում 1979 թվականին, որը ներառում էր Հայոց պատրիարքությանը տրված Մուհամմեդ մարգարեի հրովարտակը: 

Հայոց պատրիարքարանը Երուսաղեմում հիմնադրվել է մոտ 2000 տարի առաջ: 301 թվականին, քրիստոնեության ընդունումից հետո, մեծ թվով հայեր ուխտագնացություն էին կատարել դեպի Երուսաղեմ: 420 թվականին նրանք կառուցել էին Սուրբ Հակոբ միաբանության մի մասը: Վեցերորդ դարում հայերը Երուսաղեմում արդեն կառուցել էին 66 կրոնական հաստատություններ:

626 թվականին Երուսաղեմի Հայոց պատրիարք Աբրահամը, տեսնելով իսլամական ընդլայնման և նվաճման վտանգները, 40 նշանավոր հայերի պատվիրակության հետ մեկնել է Մեքքա իսլամական սուրբ քաղաքը՝ Մուհամմեդ մարգարեի հետ հանդիպելու և նրա պաշտպանությունը ապահովելու համար:

Դոկտ. Հարբոյանը տեղեկացրել է, որ մարգարեն հայ հյուրերին ընդունել էր սիրով, հարգանքով և ազնվությամբ ու լսել Աբրահամ պատրիարքի առաջարկները: Հայկական պատվիրակությունը հայտնել էր իր հպատակությունը մարգարեին, նրա հետ համագործակցելու պատրաստակամությունը և խնդրել էր նրա պաշտպանությունը:

Հանդիպման ավարտին Մուհամմեդ մարգարեն հրովարտակ էր հրապարակել, որտեղ ասվում էր. ««Ես՝ Մուհամմեդ, որդի Աբդուլլահի, մարգարե և առաքյալ Աստծո, հարգում եմ Աբրահամ պատրիարքին, պատվում եմ իրեն և Երուսաղեմի, Դամասկոսի ու Արաբիայի շրջակա վայրերի բոլոր արքեպիսկոպոսներին, եպիսկոպոսներին և քահանաներին, այլ խոսքով` այն ժողովուրդներին, որոնք ենթակա են Երուսաղեմին, այսինքն՝ եթովպիացիներին, ղպտիներին և ասորիներին։ Ճանաչում և երաշխավորում եմ նրանց վանքերը, եկեղեցիները, կրթության կենտրոնները, կալվածքները և հողերը: Ես` Մուհամմեդ մարգարեն, Աստծո և իմ շուրջը գտնվող 30 անձանց վկայությամբ, շնորհում եմ իմ հովանավորությունը և պաշտպանությունը և բաժանում եմ իմ ողորմությունը հայոց եկեղեցիներին, որտեղ էլ որ դրանք գտնվեն` Երուսաղեմի ամբողջ տարածքում, Քրիստոսի սուրբ գերեզմանին, Սուրբ Հակոբ եկեղեցուն, Բեթղեհեմի եկեղեցուն, բոլոր աղոթատեղիներին, մենաստաններին, Գողգոթայի ճանպարհին և սրբատեղիներին: Նաև ապահովում և վստահեցնում եմ, որ իմ պաշտպանությունը տարածվում է նաև քրիստոնյա բլուրների, հովիտների ու քրիստոնյաների եկամտի հաստատությունների վրա: Այս բոլորը հայտարարում եմ իմ մարգարեի անունով և իմ հավատացյալ մահմեդականների անունով»։

Մուհամմեդ մարգարեն հանձնարարել էր իր հետևորդներին հարգել իր հրովարտակը և գործադրել դրա բոլոր մանրամասնությունները: Այդ հանդիպմանը ներկա էր Խաթաբի որդի Օմարը, որը հաջորդեց մարգարեին և հրատարակեց նույնանման մի հրովարտակ՝ հաստատելով մարգարեի հրովարտակը:

Այսպիսով, մարգարեի հրովարտակը դարձավ Երուսաղեմի Հայոց պատրիարքության կարգավիճակը հաստատող առաջին պաշտոնական փաստաթուղթը: Ցավոք, հրովարտակի բնագիրը գոյություն չունի պատրիարքարանի արխիվում: Սակայն այս հրովարտակի դեղնավուն պատճենը գտնվում է պատրիարքարանի «Մարտիկյան» թանգարանում:

Երբ 634 թվականին Օմարը վերցրեց խալիֆայությունը, նա Աբու Օբեյդին նշանակեց բանակի հրամանատար: Աբու Օբեյդի զորքերը հարձակվեցին Դամասկոսի և Երուսաղեմի վրա: Հունաստանի պատրիարք Սոֆրոնյուսը և Հայոց պատրիարք Գրիգորը հանդիպեցին Աբու Օբեյդի հետ և տեղեկացրեցին նրան, որ Երուսաղեմի գրավումը առաջ կբերի Աստծո զայրույթը, քանզի Երուսաղեմը Սուրբ քաղաք է: Աբու Օբեյդը հաղորդեց Խալիֆ Օմարին երկու պատրիաքների հետ իր ունեցած հանդիպման մասին: Օմարն անձամբ եկավ Երուսաղեմ: Հունական պատրիարքի եղբայրը հանդիպեց Օմարի հետ և հիշեցրեց Մուհամմեդ մարգարեի հրովարտակի մասին: Այնուհետև Օմարն իր հրովարտակը հրապարակեց և հաստատեց մարգարեի հրովարտակը: Օմարն իր հետևորդների հետ մտավ Երուսաղեմ, այցելեց կրոնական վայրերը և առաջարկեց մզկիթ կառուցել Քրիստոսի գերեզմանի կողքին գտնվող հողամասում: Մզկիթը կառուցվեց 935 թվականին և անվանվեց «Ալ-Օմարիե»: Օմարը քրիստոնյաներին պարգևեց  քրիստոնեական պաշտամունքի ազատություն, սակայն արգելեց եկեղեցիների զանգերի գործածությունը:


Օմարին հաջորդեց Խալիֆ Ալին, որը ևս հրովարտակ հրապարակեց հայերի համար Երուսաղեմում՝ հաստատելով մարգարեի և Օմարի նախորդ հրովարտակները:

1097 թվականին խաչակիրները ներխուժեցին և ազատագրեցին Երուսաղեմը: 1187 թվականին Սալահադին ալ-Այուբին (Սալադին), որը քուրդ էր և նրա ընտանիքը ծագումով Հայաստանի Դվին քաղաքից էր, գրավեց Երուսաղեմը և 100 հազար քրիստոնյաների մեծ մասին վռնդեց քաղաքից: Նա գրավեց Երուսաղեմի բոլոր լատինական եկեղեցիները և արգելեց եկեղեցական ծառայությունները: Այնուամենայնիվ, նա հայերին մասնակի ազատություն շնորհեց:

Հայոց պատրիարք Աբրահամը մի խումբ հոգևորականների հետ հանդիպեց Սալահադինի հետ և նրան ցույց տվեց Մուհամմեդ մարգարեի հրովարտակը: Այնուհետև Սալահադինը իր սեփական հրովարտակը հրապարակեց և հաստատեց մարգարեի, Խալիֆ Օմարի և Ալիի հրովարտակները: Սալահադինն իր հրովարտակում մասնավորապես նշել է հայերի իրավասության մասին եկեղեցիների, սուրբ վայրերի, Սուրբ Հակոբ կաթողիկե եկեղեցու, Բեթղեհեմի, Նաբլուսի եկեղեցիների, Սուրբ տաճարի և այլ սուրբ վայրերի նկատմամբ, ու հատկապես հայերի պաշտամունքի ազատության մասին: Նա նաև իջեցրել է հայ վաճառականների ու ուխտավորների հարկերը:

1517 թվականին օսմանյան Սուլթան Սելիմը գրավեց Երուսաղեմը և հրապարակեց իր հրովարտակը, որով հաստատեց Մուհամմեդ մարգարեի, Խալիֆ Օմարի և Սալահադինի տված արտոնությունները՝ տրված Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը: Սուլթան Սելիմի հետևորդ սուլթան Սուլեյմանը հրապարակեց իր սեփական հրովարտակը՝ վերահստատելով հայերի իրավունքները Երուսաղեմում: Հաջորդ սուլթանները՝ Մեհմեդ IV-ը՝ 1659-ին, Սուլթան Մահմուդ I-ը՝ 1735 -ին և Սուլթան Աբդուլմեճիդ I-ը՝ 1853-ին ևս հրապարակեցին իրենց հրովարտակները:

Մուհամմեդ մարգարեի հրովարտակը, բացի արժեքավոր պատմական փաստաթուղթ լինելուց, ցույց է տալիս, որ հայ քրիստոնյաներն ու մուսուլմանները վայելում էին ամենաջերմ հարաբերությունները հին ժամանակներից սկսած մինչև մեր օրերը: Հայերը պետք է տարածեն մարգարեի այս կարևոր հրովարտակը, ինչպես նաև նրա հետնորդների հրովարտակները՝ հակազդելու Թուրքիայի և Ադրբեջանի տարածած հակահայկական քարոզչությանը իսլամական աշխարհում:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:35
Եռաբլուր...
«Մեր նահատակներին մենք ՀԱՅՐԵՆԻՔ և ՊԱՏԻՎ ունենք վերադարձնելու». Բագրատ Սրբազանը Եռաբլուրում է։
Աղբյուր` Panorama.am
00:14
Փաշինյան. Մենք պետք է փայփայենք ու պաշտպանենք մեր արժեքները, մեր ինքնությունը ու մենք պետք է փոխվենք ու վերափոխվենք
 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձով է հանդես եկել  Ամանորի առթիվ. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
23:57
Եռաբլուր. Բագրատ Սրբազանի ամանորյա մաղթանքը
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Ամանորյա ուղերձով է հանդես գալիս «Եռաբլուր» զինվորական պանթեոնից. «Այսօր գտնվում ենք...
Աղբյուր` Panorama.am
23:44
«Չարչարված ենք, բայց կործանված չենք». Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձով է հանդես եկել Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով....
Աղբյուր` Panorama.am
22:17
Մեղրիում ջերմահարվել է մոտ 3 տ պահեստավորած արքայանարնջի չիր
Դեկտեմբերի 31-ին, ժամը 17:57-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
21:57
Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Վահագն Խաչատուրյանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է օտարերկրյա երկրների ղեկավարներին Ամանորի կապակցությամբ։  «Բելտա»-ին այս...
Աղբյուր` Panorama.am
21:47
Թող արդարությունը հաղթանակի, և արցախցին վերադառնա իր հայրենի բնօրրանը. Արցախի թեմի առաջնորդ
«Մեր մաղթանքն է, որ գալիք տարում մեր հայրենակիցների համար ևս բացվի արդարության արեգակը՝ գտնելու մեր կորցրածը և ամոքելու մեր տառապյալ ժողովրդի վերքերը»
Աղբյուր` Panorama.am
21:41
ԱՆ թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին` 24 ժամ ռեժիմով: Առողջապահական հարցերով կարող եք զանգահարել 8003 կարճ...
Աղբյուր` Panorama.am
21:34
Թաթոյան. Չպետք է թույլ տանք, որ ինչ-որ մարդիկ, հանուն իրենց անձնական շահերի կամ պաշտոնների, վնասեն մեր պետականությունը
«2025 թվականի շեմին` հանուն մեր հերոսների հիշատակի, նրանց սխրանքների ու ծնողների հանդեպ ունեցած մեր նվիրական պարտքի, հանուն մեր երեխաների...
Աղբյուր` Panorama.am
21:11
Բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած
Դեկտեմբերի 31-ին, ժամը 18:45-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
20:46
Եռաբլուրում անցկացվել է մոմավառություն
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում անցկացվել է ավանդական դարձած ամենամյա մոմավառություն՝ ի հիշատակ մեր հայրենիքի համար կյանքը...
Աղբյուր` Panorama.am
20:27
Արամ Առաջին. Ոչ բարեկամ երկրների հետ հարաբերություններ կարող են վտանգել Հայաստանի անկախությունն ու անվտանգությունը
«Անցնող տարին մեր կյանքը լեցուն էր տագնապներով ու վերիվայրումներով»,- իր նոր տարվա հայրապետական պատգամում ասում է Մեծի Տանն Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
20:14
ՆԳՆ. Հրավառություն իրականացնելիս սահմանված կարգից խախտում հայտնաբերելու դեպքում կիրականացնի խիստ վարչարարություն
Նախատոնական կամ տոնական օրերը հաճախ ուղեկցվում են հրավառությամբ։ ՆԳՆ-ից զգուշացնում են, որ գեղեցիկ այս միջոցառումը կազմակերպելիս, պետք է գործել...
Աղբյուր` Panorama.am
19:53
Չենք կարող չխոստովանել, որ 2024-ին մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումը երկրում խաղաղության պահպանումն էր. Պապիկյան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով. «Սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
19:42
Նռան խորհուրդը... Եկեղեցին է, որի անդամները շատ ու բազմատեսակ են, բայց միավորված մեկ եկեղեցու մեջ
Վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն՝ Ամանորի գիշերը կատարվում Նռնօրհնեք։  Հայր Զաքարիան գրում է, որ  Քրիստոնեության մեջ...
Աղբյուր` Panorama.am
19:37
Երևանում վերելակը 3 մ բարձրությունից պոկվել և ընկել է, տուժած քաղաքացին հոսպիտալացվել է
Դեկտեմբերի 31-ին, ժամը 17:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շահումյան 4-րդ փողոցի տներից մեկի...
Աղբյուր` Panorama.am
18:51
Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ամուսնալուծվել են 8 տարվա դատական ​​գործից հետո
Ամերիկացի դերասաններ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ամուսնալուծության հայցից ութ տարի անց պաշտոնապես համարվում են ամուսանալուծվա։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:35
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: ՀՀ ԱԳՆ...
Աղբյուր` Panorama.am
18:27
Մատենադարանին է ընծայաբերվել 1657 թ. Շատախ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում գրված Ավետարանը
Մատենադարանի անցնող տարին եղավ նշանակալի ձեռքբերումների, բարեփոխումների ու նոր նպատակադրումների տարի: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն իր...
Աղբյուր` Panorama.am
18:20
Նոր տարվա բողոքի երեկո Թբիլիսիում․ ցույցերի 36-րդ օրը
«Նոր տարվա բողոքի երեկո». եվրոպամետ ցույցերի 36-րդ օրը և Ամանորը Ռուսթավելիի պողոտայում` ամենամարդաշատ բողոքի ցույցով։ Քաղաքացիներն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Վեհափառ Հայրապետը պատգամել է արցախցիներին ամուր պահել իրենց ոգին և զորավոր
Դեկտեմբերի 31-ին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ...
Աղբյուր` Panorama.am
18:08
Համընթաց ենք քայլում ժամանակակից բժշկությանը․ Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը  ամանորյա ուղերձ է հղել՝ ասելով․ «2025-ից սպասումները մեծ են։ Մենք գտնվում ենք...
Աղբյուր` Panorama.am
17:55
Վստահ ենք, որ ամեն ինչ լավ է լինելու, միայն առաջ ենք գնալու. Պուտինի ամանորյա ուղերձն արդեն ցուցադրվել է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամանորյա ուղերձը, որն արդեն ցուցադրվել է Կամչատկայում և Չուկոտկայում, տևել է մոտ 3 րոպե։ Պուտինը դիմել է...
Աղբյուր` Panorama.am
17:38
ATP-250․ Խաչանովն ու Ռուբլյովը դուրս են եկել զուգախաղի կիսաեզրափակիչ
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովն ու կրկին ՌԴ-ն ներկայացնող Անդրեյ Ռուբլյովը դուրս են եկել Հոնկոնգում անցկացվող ATP-250 մրցաշարի զուգախաղի...
Աղբյուր` Panorama.am
16:51
«Փյունիկ»-ը նոր սեփականատեր ունի
«Փյունիկ» ՖԱ- ը Արթուր Սողոմոնյանից փոխանցվել է Անտոն Ֆարբերին։ Այս մասին ասում է ֆուտբոլային ակումբի ղեկավարության...
Աղբյուր` Panorama.am
16:39
Հորդորում եմ հերթական անգամ չընկնել իշխանազավթների սուտ խոստումների ծուղակը, անել ամեն ինչ՝ օր առաջ ազատվելու այս ապազգային իշխանություններից. Սերժ Սարգսյան
Մեր ժողովրդի և պետության համար վտանգներով և մարտահրավերներով լի այս դժվարին ժամանակաշրջանում հարկ է լինել շրջահայաց և զգոն;
Աղբյուր` Panorama.am
16:11
Ուկրաինացիներին կոչ են արել խնայել էլեկտրաէներգիան
Ուկրաինացի էներգետիկ մասնագետները կոչ են արել բնակչությանը ռացիոնալ սպառել էլեկտրաէներգիան՝ ուկրաինական էներգահամակարգում զգալի դեֆիցիտի...
Աղբյուր` Panorama.am
16:00
Միքայել Սրբազան. Հայ ժողովրդի առջև դեռ ծառացած են մնում խաղաղության, ազգային ու հոգևոր կյանքը շենացնելու՝ անհնարին թվացող, խնդիրները
Թող բազումողորմ Աստծո սերը, շնորհներն ու առաջնորդությունը լինեն ամենքիդ հետ այժմ և միշտ և հավիտյանս:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}