Մրցավարները գտել են Սերենա Ուիլյամսին պատժելու ձևը
Թենիսի առաջատար մրցավարները կարող են արհմիություն ստեղծել՝ US Open-ի եզրափակչում ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի առաջացրած սկանդալից հետո: Լենտա.ռու կայքը, հղում անելով The Guardian-ին, գրում է, որ մրցավարները հավատում եմ, որ հանդիպման գլխավոր մրցավար Կարլոս Ռամոսը, որի հետ վիճել էր Սերենան, չի պաշտպանվել պաշտոնյաների կողմից: Թենիսի միջազգային ֆեդերացիան միայն երկու օր անց է հայտարարություն տարածել, որով աջակցել է Ռամոսին:
Միաժամանակ Կանանց թենիսի ասոցիացիան և ԱՄՆ թենիսի ասոցիացիան հանդես են եկել Ուիլյամսի օգտին: Ըստ պայմանագրի մրցավարներին արգելված է հրապարակավ արտահայտել իրենց կարծիքը, հակառակ պարագայում նրանք չեն հրավիրվի միջազգային խոշոր մրցաշարերի: Սեպտեմբերի 11-ին հաղորդվել է, որ մրցավարները հնարավոր է բոյկոտեն Սերենա Ուիլյամսի մասնակցությամբ խաղերը: Նրանք դժգոհ են, որ երկու ֆեդերացիա պաշտպանել է Սերենային, չնայած նրան, որ Ռամոսը գործել է ըստ կանոնների:
Հիշեցնենք, որ Ս. Ուիլյամսը ԱՄՆ բաց առաջնության եզրափակչում տուգանվել է 17 հազար դոլարով՝ մարզիչի կողմից հուշման, դատավորին վիրավորելու, ռակետը կոտրելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Համաշխարհային թենիսը Սերենա Ուիլյամսի հիստերիայի դեմ է հանդես եկել
- Սերենա Ուիլիամսը տուգանվել է 17 հազար դոլարով
- Սերենա Ուիլյամսի հանդերձանքը համարվել է անթույլատրելի
- Սերենա Ուիլյմասը՝ մեկ օր չուտելուց հետո
- Ալեքսիս Օհանյանը Սերենա Ուիլյամսին խոստացել է սովորեցնել հայկական հաջող ասելու արվեստը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան