Սիրիայում հումանիտար գործողություններին մասնակցությունը բխում է ՀՀ ազգային շահերից. Դավիթ Տոնոյան
ՀՀ զինված ուժերի՝ Սիրիա մեկնող անձնակազմում հումանիտար ոլորտի մասնագետներ են լինելու: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նախարարը նշեց, որ խոսքը շուրջ 100 ռազմական մասնագետներից բաղկացած ստորաբաժանման մասին է:
«Զինված ուժերի հումանիտար ոլորտի մասնագետներ են՝ բժիշկներ, հումանիտար ականազերծողներ, իրենց գործունեության ապահովման համար նաև անվտանգության անձնակազմ է ներգրավված լինելու»,- ասաց Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ Սիրիայում հումանիտար գործողություններին մասնակցությունը բխում է ՀՀ ազգային շահերից։
Նախարարը տեղեկացրեց, որ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան