Նկարահանվելու է նոր «Ռեմբո»
Ամերիկացի դերասան Սիլվեստր Ստալոնեն Ինստագրամի իր էջում հրապարակել է լուսանկար Ջոն Ռեմբոյի կերպարով և հայտարարել նկարահանումների «շուտով սկսվելու» մասին։
«Սկսում ենք շուտով և շատ հուզված եմ»,- գրել է նա։
Դերասանը նշել է, որ աշխարհը, «հնարավոր է», փոխվում է, բայց ոչ իր մարմնավորած կերպարը։
«Ոչինչ չի ավարտվել»,- գրել է Ստալոնեն։
Գազետա.ռու-ն գրել է, որ ավելի վաղ հաղորդվել էր՝ Ստալոնեն կրկին խաղալու է «Ռեմբո»։ Նշվում է, որ նա նաև լինելու է ֆիլմի սցենարի հեղինակը, և հնարավոր է նաև նոր «Ռեմբոյի» ռեժիսորը։ Նոր ֆիլմի գործողությունները տեղի են ունենալու Մեքսիկայում, որտեղ գլխավոր հերոսը պայքարելու է հզոր թմրակարտելի դեմ։