Տոնոյան. Ռուսաստանից սպառազինություն ձեռք բերելու 100 մլն դոլարի չափով վարկ է կնքվում
«Ռուսաստանից սպառազինություն ձեռք բերելու նոր վարկի կնքումն ընթացքում է։ Խոսքը 100 մլն դոլարի մասին է»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Այս պահին իրավունք չունեմ մանրամասնելու զենքի տեսակները, ժամանակին դրա վերաբերյալ տեղեկություններ կհրապարկվեն»,-ասաց նախարարը։
Տոնոյանի խոսքով, ռուս-հայկական համագործակցությունն այս ոլորտում բավականին հաջող ձևավորվում է ու զարգանում։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ն եթե զենք մատակարարի Ադրբեջանին, ավելի ուժեղ զենք կմատակարարի հայկական կողմին. Բաբայան
- Ադրբեջանը ՌԴ-ից 5 միլիարդ դոլարի զենք է գնել. Ալիև
- ՌԴ պաշտպանության փոխնախարարը հերքել է Հայաստանին զենքի մատակարարումը դադարեցնելու լուրերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան