Փաշինյանը՝ Խաչատուրովի ազատ արձակման մասին
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց. «Այնուամենայնիվ, ինչպես եղավ, որ Յուրի Խաչատուրովը չհայտնվեց բանտում»։
Մինչ հարցին պատասխանելը, Փաշինյանն ասաց, ինչ որ կհաջողվի հիմա կպատմի, մնացածը՝ այսօրվա հանրահավաքին։
«Ինձ անընդհատ շարունակել են զանգեր գալ ԱԱԾ-ից, ես պատասխանել եմ, եթե քննչական մարմինը որոշել է, որ իր քննության շահերից պետք է կալանավորեն, այո, պետք է կալանավորենք, որովհետև մենք պայմանավորվել ենք, որ քաղաքական խոչընդոտներ չպետք է լինեն այս քրեական գործի առաջ։ Ինձ համար կարևոր է եղել, որ սկզբունքը, որ դրված է աշխատանքի հիմքում, կիրառվի, որ այո, եթե անհրաժեշտ է կալանավորել, ուրեմն՝ կալանավորել։ ԱԱԾ տնօրենը հետո էլի ինձ զանգել է ու ասել, որ դատական համակարգից են տրիվոգա դրել, ասել է՝ գործը, պինդ չի, ջուր է, տակը բան չկա։ Ես էլի զանգել եմ ՀՔԾ պետին։ Ինքն ասել է, որ մենք քննչական մարմին ենք ու գիտենք ինչ ենք անում, մենք հո փողոցից եկա՞ծ չենք, որ այս մասշտաբի կարգի մարդկանց կալանավորենք։ Ես հոգնել եմ այն իրավիճակից, երբ տարբեր դատավորներ զանգում են ինձ ու հարցնում, թե ինչ կարծիք ունեմ այս գործի մասին։ Քանի անգամ եմ ուղիղ եթերով ստիպված ասել՝ գործ չունեք ինձնից, գնացեք։ Բայց այն դատավորը, որը ասում է «գործը ջուր է», փորձում է ամբողջ պատասխանատվություն դնել ինձ վրա»,- մանրամասնեց Փաշինյանը։
Նա ասաց, որ ինքը պաշտոնական բանավոր միջնորդություն է ստացել ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ղեկավարների անունից, որ եթե հնարավոր է՝ ինքը միջնորդի, որ Խաչատուրովի խափանման միջոցը փոխվի. «Ես զանգահարել եմ ՀՔԾ պետին և ասել, որ ՀԱՊԿ ղեկավարների կողմից կա այսպիսի միջնոդություն ու եթե նրանք միջնորդում են, ես էլ կարող եմ ինձ թույլ տալ միանալ այդ միջնորդությանը ու եթե հնարավոր է այդ տարբերակը քննարկել»։
Հարակից հրապարակումներ`
- Յուրի Խաչատուրովի որդիները հայտարարություններ են արել
- Վանեցյան. Վարչապետը չի ասել փակեք Խաչատուրովին
- Վերաքննիչ դատարանը մերժել է Յուրի Խաչատուրովի փաստաբանի բողոքը
- Յուրի Խաչատուրովը վերադարձել է Մոսկվա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին