ԱԱԾ և ՀՔԾ պետերը Ռոբերտ Քոչարյանին ավելի լավ նվեր չէին կարող մատուցել. Գառնիկ Իսագուլյան
«Ռոբերտ Քոչարյանը, ինչպես իրեն հատուկ է, երեկվա իր հարցազրույցում շատ սթափ ու ճիշտ գնահատականներ տվեց: Ավելի լավ նվեր, քան նրան արեցին ԱԱԾ և ՀՔԾ պետերը, անհնար էր մատուցել: Պարզ երևաց, որ Փաշինյանը որքան էլ փորձի ասել՝ դե տղաներ են, խոսել են, նա իրավաբանությունից շատ հեռու է»,- այսօր տեղի ուենցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ ինքը արենայում Կեսարն է, և իր ձեռքը ներքև կամ վերև անելով՝ պետք է ղեկավարի ամբոխին, կամ մարդկանց նկատմամբ Լինչի դատաստանի արժանացնի: «Ծնվում է նոր բռնապետ, մենք գնում ենք դրան: Սևեր ու սպիտակների մասին է խոսվում, իսկ նա փորձում է արդարացնել: Արդեն պարզ չէ՝ ամբոխն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զոմբիացնում, թե Նիկոլ Փաշինյանը՝ ամբոխին: Ես անկեղծ ուզում եմ նրան օգնել: Նա պետք է հարցնի նրանց, ովքեր տեղյակ են այս կամ այն հարցից»,- նշեց Գառնիկ Իսագուլյանը:
Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատուն նաև անդրադարձավ Գլխավո շտաբի պետ Արտակ Դավթյանի այն հայտարարությանը, որ մարտի 1-ին բանակին կրակելու հրաման չի տրվել:
«Իսկ մեկ ուրիշը պաշտոնապես այլ բան է ասում: Նույն թիմն է: Ուրեմն կամ շտաբի պետն է խաբում, կամ նա, ով դա հայտարարել է: Պարոն Փաշինյան, կողմնորոշվեք՝ ով է ճիշտ ասում, ով՝ սխալ»,- ամփոփեց Գառնիկ Իսագուլյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Իմ ֆինանսական կարողության մասին հետաքննությունների արդյունքները շուտով կհրապարակվեն
- Ռոբերտ Քոչարյանը «Մեդիամաքսին»՝ Հավանական է Փաշինյանը իմ մեջ սպառնալիք է տեսնում
- ՎիվաՍել-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ չի իրականացրել և չի իրականացնում գաղտնալսում
- ՔԿ. Քննություն է տարվում` պարզելու ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցը ձայնագրելու և տարածելու դեպքի հանգամանքները
- Շարմազանով. Մտահոգիչ և խայտառակություն է ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի ձայնագրության բովանդակությունը
- Սամվել Մարտիրոսյան. Շատ մեծ հավանականություն կա, որ նույնիսկ Փաշինյանի հեռախոսն են գաղտնալսում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան