ԱԺ-ում Քննիչ հանձնաժողով ստեղծելու որոշումն իրարանցում է առաջացրել
«Մենք ասում ենք, որ ոչ թե չենք կարող ստեղծել այսպիսի հանձնաժողով, հիմա պետք է որոշենք թե քանի հոգի լինի հանձնաժողովում և ինչ հարցեր ուսումնասիրի»,- ԱԺ արտահերթ նիստում Քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱԺ կանոնակարգ սահմանադրական իրավունքի խախտում լինել-չլինելուն։
Մարուքյանը կրկին շեշտեց, որ հանձնաժողովը ստեղծվել է՝ առանց հաշվի առնելու, որ կա նախաքննություն, հարուցված քրեական գործ, և նախաքննության շրջանակներում այս հարցերն են քննարկվելու և չի կարող ԱԺ քննիչ հանձնաժողովը նույն հարցերը քննարկել։ «Հիմա ասում եք՝ ընդհանուր եք այդ հարցերը քննարկելու, ուրեմն պետք է տեքստը փոխենք ասենք՝ «ՀՀ-ում ընդհանրապես գաղտնալսումների մասին մեր մտահոգությունները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով»։ Մենք դեմ չենք է ճշմարտության պարզաբանամանը, մենք դեմք ենք ԱԺ կանոնակարգ սահմանադրական իրավունքի խախտմանը»։
Նույն խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն էլ հայտարարեց. «Որ ասում եք՝ ինչ եզրահանգման գանք, ինչ պատկերացում ունենանք, մենք եզրահանգումներով ու պատկերացումներով չենք շարժվում: Եթե կա հարուցված քրեական գործ՝ չի կարող ստեղծվել հանձնաժողով: Հանձնաժողովը քննելու է այդ մարդկանց այդ տեքստի շուրջ, և դա լինելու է ճնշում քրեական գործի վրա: Ինչ մեկնաբանություն ուզում եք, արեք. գրքային ճշմարտությունը մեկն է՝ արգելվում է նման հանձնաժողով ստեղծել»:
Հանրապետական խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանն էլ նշեց, որ հանձնաժողովն արդեն ստեղծված է՝ ստորագրահավաքով և իրավունքի ուժով։ «Այս հանձնաժողովի ստեղծումը շատ կարևոր է և պետք է պարզաբանել, վերջը՝ ՀՀ-ում մեզ բոլորիս լսու՞մ են, թե՞ ոչ»,- ասաց Մախմուդյանը։
Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ իշխանական քարոզիչները և միամիտ մարդիկ գրում են՝ սա այն Հայաստանն է, որտեղ ես երազում եմ ապրել:
«Սա այն Հայաստանն է, որտեղ դատախազությունը հարուցեց գործ: Ինչի՞ց եք վախենում պարոնայք, երբ ափալ-թափալ խորհրդարանի նիստից մի օր շուտ գործ եք հարուցում: Հերիք չի՞ այդ մակարոնեղենը կախեք մեր քաղաքացիների ականջներին: Խորհրդարանն ունի լիազորություններ, այս հանձնաժողովի աշխատանքը չպետք է լինի քաղաքական, այն պետք է լինի թափանցիկ, չվախենա անուններից՝ կանչել բոլորին, հարցաքննել Նիկոլ Փաշինյանից վերջացրած Յուրի Խաչատուրովով»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Նա նաև առաջարկեց բոլոր նիստերը հեռարձակել ուղիղ եթերում:
Հարակից հրապարակումներ`
- Կոստանյանը պարզաբանում է. «Կանոնակարգի խախտում չկա»
- Յուրաքանչյուրի հեռախոսային խոսակցությունների ու հաղորդումների գաղտնիության սկզբունքը վտանգված է. Կոստանյան
- ԱԺ-ն կգումարի արտահերթ նիստ
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան