
Բրիջիտ Մակրոնը նկարահանվել է սերիալում
Ֆրանսիայի նախագահի կինը՝ Բրիջիտ Մակրոնը, նկարահանվել է ֆրանսիական Vestiaires սերիալում, որը ցուցադրվելու է սեպտեմբերի 15-ից։
Ռիա նովոստին գրում է, որ Vestiaires-ը կարճամետրաժ սերիալ է, որի գլխավոր հերոսները լողորդներ Ռոմին և Օրսոն, հաշմանդամություն ունեն։ Չնայած դրան, տղաներն ունեն հումորի զգացում, որը կիսվում են իրենց ընկերների և հեռուստադիտողի հետ։
France2 հեռուստաընկերության կայքում ներկայացված է սերիալի նկարահանումների հրապարակից փոքրիկ հատված Մակրոնի մասնակցությամբ։
«Մենք գիտեինք, որ նա մեր սերիալի երկրպագուն է, ...և առաջարկեցինք նրան խաղալ մեզ հետ»,- ասել է դերասան Ադդա Աբդելլին։
Նկարահանման համար Ֆրանսիայի առաջին տիկինն ընտրել է երկնագույն կոստյում, որով նա նախկինում հայտնվել էր հանրությանը։ Նա այդ հագուստով էր ամուսնու երդմնակալության արարողությանը՝ 2017 թվականի մայիսի 14-ին։