ԵՄ-ն երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Եվրոպական միությունը (ԵՄ) որոշում է կայացրել երկարաձգելու Ռուսաստանի դեմ անհատական պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է ԵՄ մամուլի ծառայությունը, գրում է ՌԻԱ նովոստին:
Պատժամիջոցները կգործեն մինչև 2019 թվականի մարտի 15-ը: Դրանց մեջ մտնում են ակտիվների սառեցումն ու ուղևորությունների սահմանափակումը:
«Իրավիճակի գնահատումը թույլ չի տալիս փոխել պատժամիջոցների ռեժիմը»,- պարզաբանել են ԵՄ-ից:
Որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 14-ին Եվրամիության պաշտոնական ամսագրում:
Ըստ աղբյուրի՝ Մոսկվայում, մեկնաբանելով այս քայլը, նշել են, որ Ռուսաստանը զարգանում է իր ճանապարհը և այդ պատժամիջոցներին ուշադրություն չի դարձնի:
2014 թվականի մարտին ԵՄ-ն անհատական սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ, որոնք մեղադրվում են «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը խախտելու համար»: Այդ ժամանակվանից ի վեր պատժամիջոցները պարբերաբար երկարաձգվում են կես տարով:
Այդ ցանկում ներառված է 155 մարդ և 44 կազմակերպություն:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժեղացումը կարելի է համարել տնտեսական պատերազմի հայտարարում. Մեդվեդև
- ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը