Մենք չենք մոռանում, որ Երևանի ավագանու ընտրությունով պետք է ծառայենք երևանցուն. Մանուել Գասպարյան
Արդեն երեք օր է՝ մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Այն կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը: Առաջիկա օրերի ընթացքում ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը երևանցիներին կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը, հանդես կգան Երևանի խնդիրներին լուծում տալու սեփական տեսլականով։
Հատկանշական է, որ քարոզարշավի իրենց գործողությունները հանրությանն ակտիվորեն ներկայացնող ուժերին զուգահեռ՝ կան այնպիսիք, որոնք չեն շտապում բարձրաձայնել սեփական քայլերի մասին, ընտրություններին ընդառաջ նրանց գործողությունները մնում են ստվերում։
Panorama.am-ի թղթակիցը զրուցեց այդպիսի ուժերից մեկի՝ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության ցուցակը գլխավորող Մանուել Գասպարյանի հետ։
Panorama.am- Պարոն Գասպարյան, ինչպե՞ս եք գնահատում նախընտրական քարոզարշավի մեկնարկը, ինչպիսի՞ ընթացք եք կանխատեսում։
Մանուել Գասպարյան- Մենք մեր կազմակերպած մեկնարկը համարում ենք բավարար։ Կազմել ենք մեր անելիքների ծրագիրը, լինելու ենք բակերում, ընտրողներին բաժանելու ենք մեր ծրագրերը։ Մեր ամբողջ գործառույթը կայանում է նրանում, որ բակերով շրջայց կատարենք, ուղղակի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակը սուղ է։ Սակայն Ընտրական օրենսգրքի համապատասխան կազմակերպում ենք մեր ընտրարշավը, փորձելու ենք 11 օրվա ընթացքում լինել բոլոր վարչական շրջաններում։
Panorama.am- Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Երևանի քաղաքապետի ընտրությունները հեղափոխության և հակահեղափոխության ընտրություններ են։
Մանուել Գասպարյան- Ճիշտն ասած, ես մասամբ համաձայն եմ իր հետ։ Բոլոր նախորդ ուժերը, որոնք սաբոտաժի էին ենթարկում գործող իշխանությանը, կարծում եմ, որ որոշ մութ ուժերի կողմից նման ցանկություն կա՝ փորձել քաղաքական անցուդարձը ծառայեցնել ի շահ իրենց, քանի որ նրանք ռևանշի պահ են փնտրելու։ Կարծում եմ, որ այսօրվա իշխանությունների դեմ ցանկացած հակաքայլ մեր կողմից արձագանքի է արժանանալու։ Մենք հայտարարություն ենք արել, որ սատարում ենք գործող իշխանություններին։
Panorama.am- Իսկ ինչո՞ւ երևանցին հենց ձեր քաղաքական ուժին պետք է ձայն տա։
Մանուել Գասպարյան- Որովհետև մեզ սիրում է (ծիծաղում է)։ Իսկ եթե ավելի լուրջ, երևանցին կգնահատի մեր ծառայությունը, որը մատուցել ենք։ Միգուցե որոշ մարդկանց համար դարձել ենք հայտնություն, քաղաքական ուժերը միգուցե չէին սպասում մեր նորամուտին։ Այս ընտրությունները քաղաքականացվեցվին, բայց մենք չենք մոռանում, որ Երևանի ավագանու ընտրությունով պետք է ծառայենք երևանցուն։
Panorama.am- Պարոն Գասպարյան, Երևանի ավագանու ընտրություններին մասնակից ուժերից ո՞ւմ եք ձեզ մրցակից համարում։
Մանուել Գասպարյան- Ոչ մեկին մրցակից չենք համարում, ուղղակի նախապատվություն ենք տալիս գործող իշխանության ավագանու թեկնածուին։
Հարակից հրապարակումներ`
- Իմ փորձը միշտ բերել եմ ի նպաստ իմ քաղաքի՝ այն ավելի հարմարավետ դարձնելու. քաղաքապետի թեկնածու
- Եթե չենք վերացնում մետաստազները, ապա մեկ է՝ աղբամանները կփոխենք, թե կոյուղին կսկսի լավ աշխատել. «Հայք»-ի քաղաքապետի թեկնածու
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան