Զեյնալյանը քարոզարշավի ընթացքում անսպասելի նստեց թիվ 5 երթուղայինն ու գնաց
Երևանի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանն այսօր «Լույս» դաշինիքի ցուցակում ընդգրկված այլ թեկնածուների հետ շրջայց կատարեց Արաբկիր վարչական շրջանում։ Նախ «Բարեկամություն» մետրոկայարանի գետնանցումում ողջունեց զանզան իրեր, սարքավորումներ վաճառողներին, բաժանեց թռուցիկներ՝ խորհուրդ տալով մասնակցել ընտրություններին։
«Արդար ընտրություններ են լինելու, ո՞նց չմասնակցենք»,-Զեյնալյանի հարցին արձագանքեց երևանցի մի կին։
Ողջունելով վերգետնյա տարբեր խանութների աշխատակիցներին, հարցնելով նրանց որպիսությունը, Զեյնալյանը դաշինքի թեկնածուների հետ հասավ կանգառ, ապա անսպասելի նստեց թիվ 5 երթուղու միկրոավտոբուսներից մեկն ու գնաց։
Հարակից հրապարակումներ`
- Ես ընտրել եմ Երևանը. Արտակ Զեյնալյան
- Արտակ Զեյնալյանն աննկարագրելի անաչառ մարդ է. Արամ Սարգսյան
- Ես հայ մարդուն չեմ բաժանում հեղափոխականների և հակահեղափոխականների. Արամ Սարգսյան
- Երևանը միայն սպառողների քաղաք չի լինելու. Զեյնալյան
- «Լույս» դաշինքի եռյակը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին