Մակրոնը Հունգարիայի նկատմամբ սանկցիաների գործընթացը համարում է «ոչ լիբերալների» դեմ պայքարի առաջին քայլը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կառավարությունը նախօրեին Եվրոպական խորհրդարանի կողմից Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին քննադատող բանաձևի ընդունումը համարում է առաջին քայլը՝ «ոչ լիբերալների» դեմ պայքարում։
2019թ.-ի մայիսին Եվրոպական խորհրդարանի ընտրություններին ընդառաջ՝ Ֆրանսիան հայտարարել է, որ ինքը ներկայացնում է «Հին մայրցամաքի» արժեքների ընտրություն։ Մակրոնը ձգտում է առաջնորդել ազգայնականների՝ ներառյալ Հունգարիայի Վիկտոր Օրբանի ու Իտալիայի Մատեո Սալվինիի դեմ պայքարը։ Մակրոնն իրեն հայտարարել է «նրանց» հիմնական ընդդիմախոսը։
Հիշեցնենք, որ նախօրեին Եվրոպական խորհրդարանում պատգամավորները կողմ քվեարկեցին բանաձևին՝ Հունգարիայի նկատմամբ սկսել Լիսբոնյան պայմանագրի հոդված 7-ի գործունեությունը։ Օրբանի կառավարության նկատմամբ հնարավոր է պատժամիջոցների սահմանում՝ ժողովրդավարական արժեքների խարխլման համար, որը կարող է հանգեցնել քվեարկության իրավունքի կասեցման։
Ինչպես գրում է Bloomberg-ը, Ֆրանսիայի 40-ամյա առաջնորդը ցանկանում է ստեղծել համաեվրոպական, միջկուսակցական «առաջադիմական» քաղաքական խումբ՝ ազգայնականների դեմ պայքարելու համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները