Մենք հիմա այնպիսի մի իրավիճակում ենք, որ սխալներ թույլ տալու իրավունք չունենք. Մարուքյան
«Մենք հիմա այնպիսի մի իրավիճակում ենք, որ իրավունք չունենք սխալներ թույլ տալու»,- այս մասին այսօր Երևանի Արաբկիր վարչական շրջանում ընթացող նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լույս» դաշինքի առաջնորդ Էդմոն Մարուքյանը:
«Մենք մի ժամանակաշրջան ենք ապրում, երբ շատ կարևոր է բոլոր քայլերը տասն անգամ չափել, հետո մեկ անգամ կատարել, այնպիսի մի իրավիճակում ենք, որ իրավունք չունենք սխալներ թույլ տալու, ստեղծված շանսը, բացված պատուհանը չօգտագործել»,- իր ելույթում ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանի ամենամեծ համայնքում՝ Երևանում, որտեղ կենտրոնացած է երկրի տնտեսության 50 տոկոսից ավելին, արտահերթ ընտրություններ են անցկացվում: Հեղափոխությունից հետո, ըստ նրա, ընտրություններին մասնակցում են բազմաթիվ քաղաքական ուժեր, որը ողջունելի է:
«Պետք է այնպիսի պայմաններ ստեղծվեն, որ բոլորն ունենան հավասար մրցակցային հնարավորություններ, որ ընտրությունները լինեն արդար, թափանցիկ, սիրո և համերաշխության մթնոլորտում: Ըստ էության, մենք ամեն բան անում ենք, որ դա տեղի ունենա»,- նշեց նա:
Միաժամանակ Էդմոն Մարուքյանն ասաց, որ դրան գումարած այս քարոզարշավի ընթացքում մեր երկրում այնպիսի դեպքեր են տեղի ունեցել, որոնք դատապարտելի են, և գտնում են, որ դա խայտառակություն է:
«Խոսքն այս վերջին ձայնագրությունների, դրանց հրապարակման և նմանատիպ իրողություների մասին է: Սրանք բոլորը մարտահրավերներ են՝ ուղղված ժողովրդավարությանը, Հայաստանի պետականությանը: Պետք է ամեն ինչ անենք, որ որևէ սխալ քայլ այս ընթացքում թույլ չտանք, քանի որ սխալի վրա մենք չենք կարող կառուցել նորը, ավելի լավը, ավելի ներառականը: Վստահեցնում եմ, որ «Լույս» դաշինքը պատասխանն է այս որ իրավիճակին, որն իր ձևավորած թիմով դիմագրավելու է այդ մարտահրավերներին: «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյլնալյանը պատախանն է այդ նոր իրողություններին»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ երևանցիներին կոչ անելով ընտրել հենց իրենց թեկնածուին:
Նրա խոսքով՝ երկրում լայնամասշտաբ փոփոխություններ են տեղի ունեցել և ունենում, բայց դա չի նշանակում , որ պետք է քնեն և ասեն՝ ամեն ինչ լավ է և ավարտված է. «Ոչ, ամեն ինչ դեռ նոր է սկսվում և կան մարտահրավերներ, որոնց դեմը պետք է առնել: Մենք այդ մարտահրավերների դեմն առնելու համար ստեղծել ենք «Լույս» դաշինքը և որոշել ենք մասնակցել այս ընտրություններին: Սա է մեր պատասխանն այսպես կոչված հակահեղափոխությանը, ռևանշիստներին, նրանց, ովքեր ուզում են ոտնահարել մարդու իրավունքները, ովքեր ուզում են թալանել և թալանը չվերադարձնել, հին իրողություններով ապրել»:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքապետ ընտրվելու դեպքում Զարուհի Փոստանջյանը խոստացել է Հրազդանի կիրճի աղբակույտերը վերացնել
- Հիմնական խնդիրներն ամեն տեղ, ամեն բակում կրկնվում են. Հայկ Մարության
- Զոհրաբյան. Իսկական գետտո քաղաքի ամենասրտում
- Մեզ պետք չեն սև ու սպիտակ, կանաչ կամ երկնագույն, մեզ պետք է գույների ամբողջական տարապատկերը. Րաֆֆի Հովհաննիսյան
- Մենք չենք մոռանում, որ Երևանի ավագանու ընտրությունով պետք է ծառայենք երևանցուն. Մանուել Գասպարյան
- Զեյնալյանը քարոզարշավի ընթացքում անսպասելի նստեց թիվ 5 երթուղայինն ու գնաց
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան