«Շանթ-2018». Բրիֆինգ օտարերկրյա ռազմական կցորդների մասնակցությամբ
Համապետական նշանակության «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է բրիֆինգ ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների մասնակցությամբ:
ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության պետի տեղակալ, գնդապետ Ա. Առուստամյանը ռազմադիվանագիտական ներկայացուցիչների պատվիրակությանն է ներկայացրել «Շանթ-2018» զորավարժության թեման, ուսումնական նպատակները, անցկացման փուլերը, ինչպես նաև ներգրավված անձնակազմի շրջանակները և ըստ զորավարժության սցենարի՝ պայմանականորեն ստեղծված ռազմաքաղաքական և ռազմավարական իրավիճակը:
Հանդիպման ընթացքում ծավալված ակտիվ հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև զորավարժության ղեկավար կազմի, դրա շրջանակում անվտանգության խորհրդի դերի և նշանակության հետ կապված հարցերին:
Հարակից հրապարակումներ`
- «Շանթ-2018».Ազգային ժողովն իրականացրել է մի շարք անհրաժեշտ միջոցառումներ
- «Շանթ-2018». ԱԺ աշխատակազմը բերվել է պատրաստականության բարձր աստիճանի
- «Շանթ-2018» զորավարժության սցենարից շեղումներ չկան. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
- Շարունակվում են «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունները