Վահագն Այվազյանը առաջին աշխատավարձով թիմի համար տորթ է գնել
«Բանանցի» ավագ Վահագն Այվազյանը պատասխանել է երևանյան ակումբի մամուլի քարտուղարության ուղղած 10 բլից հարցին: Ֆուտբոլիստը նշել է, որ ավանդույթի համաձայն յուրաքանչյուր խաղից առաջ աղոթում է:
- Ո՞վ է թիմի ամենակատակասեր ֆուտբոլիստը:
- Հիմա՝ Կամարան:
- Ո՞րն է ամենալավ երկիրը՝ հանգստի համար:
- Դոմինիկյան Հանրապետություն:
- Ավանդույթ, որն անում ես յուրաքանչյուր խաղից առաջ:
- Աղոթում եմ:
- Ո՞րն է քո ամենասիրելի ֆիլմը:
- «1+1»
- Ո՞ր երգն ես վերջին շրջանում հաճախ լսում:
- Miyagi-ի «Captain»-ը:
- Ո՞ր ֆուտբոլիստն է աշխարհում լավագույն տուգանային իրացնողը:
- Ժունինյոն, ով արդեն ավարտել է մարզական կարիերան: Ներկայիս ֆուտբոլիստներից՝ Քրիշտիանու Ռոնալդուն:
- Լավագույն խորհուրդը, որ ստացել ես:
- «Երբեք չհանձնվել»:
- Լավագույն խորհուրդը, որ տվել ես:
- Նույնը՝ «Երբեք չհանձնվել»:
- Իր, որը մշտապես քեզ հետ է:
- Կնոջս գործած թևկապը:
- Ի՞նչ եք գնել առաջին աշխատավարձով:
- Թիմի համար տորթ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան