Մեզ պետք չեն սև ու սպիտակ, կանաչ կամ երկնագույն, մեզ պետք է գույների ամբողջական տարապատկերը. Րաֆֆի Հովհաննիսյան
«Մեր հիմնական ուղերձը քաղաքացիներին հետևյալն է՝ ազատ ընտրեք»,- այս մասին այսօր Աջափնյակ համայնքում լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե որ է «Ժառանգություն» կուսակցության հիմնական ուղերձը քաղաքացիներին:
«Մենք հարգում ենք բոլորին, անգամ նրանց, որոնց հետ համաձայն չենք: Քաղաքացին պետք է ընտրի որևէ մեկին, այդ թվում՝ նաև մեզ: Խնդրում եմ՝ բացառապես չընտրեք մեզ, երևանցինե՛ր, ազատ ընտրեք, որովհետև սեպետմբերի 23-ին լավ, թե վատ, մենք ունենալու ենք մեր ընտրած քաղաքապետն ու ավագանին»,- հավելեց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ առաջին անգամ Երևանի նոր ավագանին պետք է քաղաքացու առաջ հաշվետու, պատասխանատու լինի:
«Ինձ համար կարևորն այն է, որ ես մանսակցելու եմ մի ընտրության, որն ունենալու է լեգիտիմ քաղաքապետ և ավագանի: Դա է ամենամեծ հաղթանակը: Ես՝ որպես քաղաքացի, արդեն հաղթել եմ՝ անկախ նրանից, թե ես ում կքվեարկեմ կամ քաղաքացիները ում կնախընտրեն: Մենք հարգում ենք բոլորին և անկախ արդյունքից մենք մեր ձեռքը պետք է մեկնենք հետընտրական շրջանում բոլոր կուսակցություններին, որովհետև մեզ պետք չեն սև ու սպիտակ, կանաչ կամ երկնագույն: Մեզ պետք է ամբողջական տարապատկերը գույների և մենք պետք է ունենանք միասնական կառավարում , քանի որ կա մեկ Երևան, մեկ Հայաստան»,- ասաց «Ժառանգության» քաղաքապետի թեկնածուն:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ծանոթ է նա երևանցիների խնդիրներին, Րաֆիի Հովհաննիսյանն ասաց, որ քիչ թե շատ ծանոթ է, այդ խնդիրները ներառված են իրենց ծրագրում: Կարևորն, ըստ նրա այն է, որ Երևանի բոլոր խնդիրները գույքագրվեն:
«Եթե մեր համաքաղաքացիների մեծամասնությունն ինձ պատիվ անի և համարի, որ ես պետք է լինեմ մեր հրաշալի քաղաքի հանրային ծառայողներից մեկը, առաջին օրը ես մեկ ծառ կտնկեմ, մեկ վերելակ կվերանորոգեմ, մեկ-մեկ-մեկով կգնամ: Հետո կհրավիրեմ համահայկական խորհուրդ, որը կներկայացնի առկա բոլոր խնդիրները՝ կրթությունից մինչև առողջապահություն, մշակույթից մինչև բարձր տեխնոլոգիաներ ու այդպես կաշխատենք»,- ընդգծեց Րաֆիի Հովհաննիսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մենք չենք մոռանում, որ Երևանի ավագանու ընտրությունով պետք է ծառայենք երևանցուն. Մանուել Գասպարյան
- Զեյնալյանը քարոզարշավի ընթացքում անսպասելի նստեց թիվ 5 երթուղայինն ու գնաց
- Նաիրա Զոհրաբյան. Վաղը կհանդարտվեն այս էմոցիաները ու դարձյալ Երևանը կմնա բազմաթիվ չլուծված խնդիրների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան