ՖԻՖԱ-ն hնարավոր է սահմանափակի վարձակալված խաղացողների թվաքանակը
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ), քննարկում է ակումբների՝ վարձակալական հիմունքներով ֆուտբոլիստներին այլ թիմեր ուղարկելու սահմանափակման հարցը: Sport Bild-ին հղում անելով՝ Championat-ը գրում է, որ ՖԻՖԱ-ի քննարկում է մեկ ակումբից առավելագույնը 8 ֆուտբոլիստի վարձակալությամբ այլ թիմ ուղարկելու տարբերակը:
Նշվում է նաև, որ այդ 8 ֆուտբոլիստից առավելագույնը 4-ը կարող են տեղափոխվել նույն ակումբ: Հնարավոր է՝ բացառություններ լինեն մինչև 21 տարեկան տաղանդավոր ֆուտբոլիստների հարցում:
Եթե սահմանափակումը ուժի մեջ մտնի, ապա եվրոպական ակումբներից առավելապես կտուժեն «Չելսին» և «Յուվենտուսը»: Ընթացիկ մրցաշրջանում «Չելսին» վարձակալությամբ այլ թիմեր է ուղարկել 40 ֆուտբոլիստի, իսկ «Յուվենտուսը»՝ 26:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան