Ռոբերտ Քոչարյան. Իմ ֆինանսական կարողության մասին հետաքննությունների արդյունքները շուտով կհրապարակվեն
4 մլրդ դոլարի կարողություն ունենալու մասին լուրերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առասպել է որակում։ «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցում անդրադառնալով հարցին՝ պատրա՞ստ է բացահայտել իր իրական ֆինանսական կարողությունը և եկամտի աղբյուրները, Քոչարյանն ասել է.
«Անկասկած,պատրաստ եմ: Հիմա երկու լրագրողական հետաքննությունների վրա աշխատանք է տարվում, և արդյունքները մոտ ապագայում կհրապարակվեն: Կարծում եմ, իշխանությունները իրականում լավ գիտեն՝ ինչ ունի և ինչ չունի մեր ընտանիքը: Բայց պարադոքսը նրանում է, որ 4 մլրդ դոլարի մասին առասպելը՝ բացարձակ հիմարություն լինելով, այնուամենայնիվ, ուժեղ հարվածում է հեղինակությանը»։
Արդյոք իրեն հարուստ մարդ է համարում ՀՀ երկրորդ նախագահը, նա պատասխանել է. «Եթե խոսենք ողջ ընտանիքի հնարավորությունների մասին, կարծում եմ, Հայաստանում ևս երկու հարյուր ընտանիք կգտնվի՝ եկամուտների համադրելի մակարդակով»։
Նա նշել է, որ ի նկատի ունի նաև իր որդիների բիզնեսը։ Ինչ վերաբերում է այն հրապարակումներին, թե Հայաստան բջջային հեռախոսներ ներմուծելու մենաշնորհը պատկանում է Քոչարյանի ավագ որդուն, ՀՀ երկրորդ նախագահը դրանք կատարյալ անհեթեթություն է որակել։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանը «Մեդիամաքսին»՝ Հավանական է Փաշինյանը իմ մեջ սպառնալիք է տեսնում
- Ռոբերտ Քոչարյան. Ամենից զարմանալին ինձ համար Փաշինյանի հայտարարությունն էր
- Քոչարյանի փաստաբան. Նման մոտեցումներով քրեական գործ վարելը ընդունելի չէ. «Իրավունք»
- ՀՀ երկրորդ նախագահի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խափանման միջոցն ընտրվել է ուղիղ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան