Արման Դիլանյանն ընտրվեց ՍԴ դատավոր
Սահմանադրական դատարանի դատավոր է ընտրվել Արման Դիլանյանը։ Ազգային ժողովի այսօրվա նիստում այս մասին հայտարարեց ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը։
«Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության համար առաջադրվել է Արման Դիլանյանի թեկնածությունը։ ԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 88-ը։ Բացելով փակ, գաղտնի քվեատուփը, հաշվիչ հանձնաժողովը պարզեց, որ քվեատուփում առկա 88 քվեաթերթիկից ոչ մեկը անվավեր չի ճանաչվել։ Դիլանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 81, դեմ 7 պատգամավոր»,- ասաց Մելիքյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան