Ահաբեկիչները պատրաստվում են գրոհել Հալեպը. ՌԴ արտգործնախարարություն
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ահաբեկիչներն Իդլիբում պատրաստվում են գրոհել Հալեպն ու Համան։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով ՌԻԱ նովոստիին։
Նրա խոսքով, ահաբեկիչներն ակտիվորեն նախապատրաստական միջոցառումներ են իրականացնում։
Նա նաև ընդգծել է, որ ներկայումս ահաբկիչները հեռացնում են ընդդիմադիր խմբավորումների առաջնորդներին, որոնք հակված են հաշտեցման։
Ավելի վաղ Սիրիայում ռուսական կենտրուոմ հայտարարել էին, որ մի քանի հազար ահաբեկիչներ կենտրոնացել են Իդլիբ նահանգում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին