Մենք պետք է գիտակցենք, որ պատերազմը չի ավարտվել, մեր թշնամիները քնած չեն. վերլուծաբան
«Ալիևի համար բռնապետ են և Լևոն Տեր-Պետրոսյանը, և Ռոբերտ Քոչարյանը, և Սերժ Սարգսյանը, և Նիկոլ Փաշինյանը, որովհետև աշխարհի ցանկացած հայ նրա թշնամին է: Ալիևը ձևավորել է մի թիմ, որն ամբողջությամբ նստած է հայկական մամուլի վրա, մոնիթորինգ է անում: Ալիևի նպատակը հայ հասարակության միասնականությունը խաթարելը, մարդկանց թիմերի բաժանելը, ատելության սերմանելն է»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վերլուծաբան Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, որ Հայաստանում, ի դեմս նոր իշխանությունների, բռնապետություն է հաստատվել:
«Մենք պետք է ավելի խելոք լինենք և թույլ չտանք, որ նրանց կողմից հնչող որևէ հայտարարություն ներազդի Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա: Սակայն Ալիևը պետք է լավ իմանա, որ իր նմանատիպ հայտարարություններով չի կարողանալու նպաստել մեր պառակտմանը»,-շեշտեց բանախոսը:
Թևան Պողոսյանը նկատեց՝ պետք է պատրաստ լինել, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից առաջ հակառակորդ կողմը սահմանին սադրանքների կդիմի, սակայն հայկական բանակը համապատասխան սցենարներ ունի, Զինված ուժերն ամուր են՝ պատրաստ ցանկացած պահի հակահարված տալու:
Անդրադառնալով երեկ համացանցում տարածված ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսված հեռախոսազրույցին՝ վերլուծաբանը շեշտեց՝ իրեն հետաքրքրում են ոչ թե անձինք, այլ երևույթն՝ ընդհանրապես՝ ազգային անվտանգության տեսանկյունից: «Մենք պետք է գիտակցենք, որ պատերազմը չի ավարտվել, մեր թշնամիները քնած չեն: Ինձ համար ամենագլխավոր խնդիրն այն է, որ ինչ անենք, որպեսզի գաղտնալսում՝ որպես երևույթ, այլևս տեղի չունենա»,- ասաց Թևան Պողոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ և ՀՔԾ պետերը Ռոբերտ Քոչարյանին ավելի լավ նվեր չէին կարող մատուցել. Գառնիկ Իսագուլյան
- ՎիվաՍել-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ չի իրականացրել և չի իրականացնում գաղտնալսում
- ՔԿ. Քննություն է տարվում` պարզելու ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցը ձայնագրելու և տարածելու դեպքի հանգամանքները
- Սամվել Մարտիրոսյան. Շատ մեծ հավանականություն կա, որ նույնիսկ Փաշինյանի հեռախոսն են գաղտնալսում
- ԱԱԾ պետ. Մանրակրկիտ քննությունը կպարզի, թե ով է կատարել գաղտնալսումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան