Ուրիխանյանը փոխարինեց Բոստանջյանին
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը տեղեկացրեց, որ քվեարկությանը մասնակցել է 85 պատգամավոր, որոնցից 74 պատգամավոր կողմ է քվեարկել Ուրիխանյանի թեկնածությանը։ Դեմ էր եղել 10 պատգամավոր։
Հիշեցնենք, որ նշված հանձնաժողովի նախագահն է «Ծառուկյան» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը, որը մանդատը վայր է դրել։
ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց նաև Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։ Ընտրվեց Էդգար Սեդրակյանը, ում օգտին կողմ է քվեարկել 67 պատգամավոր։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ուրիխանյանը կդառնա՞ ԱԺ կրթության և գիտության մշտական հանձնաժողովի նախագահ
- ԱԺ-ում Վարդան Բոստանջյանին կփոխարինի Այծեմնիկ Օհանյանը
- Վարդան Բոստանջյանի պատգամավորական լիազորությունները դադարացվել են