«Ֆլորենս» փոթորկի պատճառով ԱՄՆ-ում չեղյալ է հայտարարվել մոտ 800 թռիչք
Առնվազն 800 չվերթ է չեղյալ հայտարարվել դեպի ԱՄՆ-ի արևելյան ափ՝ «Ֆլորենս» փոթորիկի հետևանքով: «Իզվեստիա»-ն գրում է, որ թռիչքները դադարեցվել են հինգշաբթիից մինչև շաբաթ:
CNN-ին հղում անելով՝ աղբյուրը գրում է, որ արդեն սեպտեմբերի 13-ի երեկոյան Հյուսիսային Կարոլինա նահանգում սպասվում է ուժեղ քամի՝ 129 կմ/ժ արագությամբ։
Օդերևութաբանների կարծիքով, չնայած այն հանգամանքին, որ փոթորիկը թուլանում է՝ հասնելով երկրորդ աստիճանի, այն դեռևս վտանգավոր է: Որոշ շրջաններում հնարավոր է ջրհեղեղներ եւ տորնադոներ:
Ցիկլոնի մասշտաբի մասին ներկայացված է ABC News- ի կողմից հրապարակված Միջազգային տիեզերական կայանից արված լուսանկարներում։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան