Երկար բանավեճից հետո՝ ԱԺ-ում ստեղծվեց Քննիչ հանձնաժողով
«Խորհրդարանական կառավարման ձև ունեցող պետությունում էլ ի՞նչ, ի՞նչ իրադարձություն տեղի ունենա, որ խորհրդարանը ստեղծի քննիչ հանձնաժողով։ Ինձ ապշեցնում է գործադիր իշխանություն ունեցող պատգամավորների ցանկությունը՝ վիճարկելու հանձնաժողովի ստեղծման նպատակահարմարությունը»,- ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։
Նրա խոսքով՝ քաղաքական տեսնակյունից այդ պատգամավորները պետք է անեին ճիշտ հակառակը։
«Սա առանցքային նշանակություն է ունենալու խորհրդարանական կառավարման ձևի փիլիսոփայության կիրարկման տեսանկյունից։ Սա բխում է ձեր շահերից՝ որպես քաղաքական իշխանություն»։
«Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ միանալով իր խմբակցությունա գործընկերներին՝ նշեց, որ առնվազն ձևակերպումներում պետք է ճշգրտումներ մտցնել։ «Երբ որ այդ ձայնագրությունը հայտնվեց համացանցում, Հանրապետականի որոշ անդամների մոտ շատ բարձր խանդավառություն էր զգացվում, թե ինչպիսի ջախջախիչ հարված է հասցվում գործադիր իշխանությանը, բայց փաստորեն դա տեղի չունեցավ»,- ասաց պատգամավորը։
ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովն էլ իր ելույթում նշեց, հիմնական զեկուցող Գևորգ Կոստանյանը շատ հստակ տվեց բորո հարցերի պատասխանները. «Նա շատ հանգիստ ասաց, որ գլոբալ խնդրին է վերաբերում և խորհրդարանը չի կարող ունենալ կրավորական կեցվածք»։
Վարման կարգով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուի Կյուրեղյանն էլ իր գործընկերներին հորդորեց. «Զարմացնում է ինձ, այսօր կարծես թե բանավիճում ենք, Հանրապետականի առաջարկն է հաղթելու՞, թե «Ելք»-ի՞։ Եթե ստեղծած հանձնաժողովն իր գործունեության ընթացքում որևէ կերպ կառնչվի բացված գործին, հենց այդ պահին հանձնաժողովի անդամը թող բարձրաձայնի դրա մասին։ Ուշադիր եղեք, որ ձեզ մտահոգող հարցին հանկարծ չանդրադառնան և հենց այդ պահին բարձրաձայնեք դրա մասին»։
Քննարկումներից հետո որոշվեց վերնագիրը ձևակերպել հետևյալ կերպ՝ «Արդարադատության իրականացմանը խորչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի, ինչպես նաև հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին»։ Որոշման համաձայն՝ հանձնաժողովում ընդգրկվելու է 11 անդամ։
Քննիչ հանձանժողովին ստեղծման նախագծին կողմ քվեարկեց. 47, դեմ՝ 14 պատգամավոր։
Արա Բաբլոյանը հայտնեց, որ հանձնաժողովը կունենա ՀՀԿ-ից՝ 5 անդամ, «Ծառուկյան» խմբակցությունից՝ 3, «Ելք»-ից՝ 2, իսկ ՀՅԴ-ից՝ 1 անդամ։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ում Քննիչ հանձնաժողով ստեղծելու որոշումն իրարանցում է առաջացրել
- Կոստանյանը պարզաբանում է. «Կանոնակարգի խախտում չկա»
- Յուրաքանչյուրի հեռախոսային խոսակցությունների ու հաղորդումների գաղտնիության սկզբունքը վտանգված է. Կոստանյան
- ԱԺ-ն կգումարի արտահերթ նիստ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան