Աշոտյանը իր վարսահարդարման լուրը լրացրել է
ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է մամուլում իր մասին հրապարակված լուրին։
Ֆեյսբուքյան իր էջում պատգամավորը կատակով նկատել է.
««Ոչ մի օր առանց Աշոտյանի» կարգախոսով առաջնորդվող ԶԼՄ-ներից մեկը հերթական անհեթեթությունն է ձոնել իմ պատվին։
Կիսատ եք գրել, տղերք։ Ավելին ասեմ՝ մազերս կտրելու փողը տվել է Կարապետյան Կարենը, իսկ վարսահարդարել է վարչապետի օգնական-վարսավիրը։
Սենց ավելի մարազմատիկ է, սենց գրեք մյուս անգամ)))»։